Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ անվտանգության ամենակարևոր հենասյուներից են

Հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ անվտանգության ամենակարևոր հենասյուներից են
22.12.2023 | 21:25

Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կարող են ինձ հետ համաձայն չլինել, բայց փաստը միանշանակ այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անվտանգության ամենակարևոր հենասյուներից են և այդ հենասյունը որքան ամուր լինի այդքան ամուր են լինելու Հայաստանի անվտանգությունն ու պետականությունը։

Ես` որպես հայորդի, չեմ կարող ձեռքերս ծալած նստել և նայել, թե ինչպես են փչանում հայ-ռուսական հարաբերությունները, ես չեմ կարող ուղղակի նստել և նայել, տեսնել, թե ինչպես է Արևմուտքը փորձում սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի, հայ և ռուս ժողովուրդների միջև։

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայորդի չի կարող և իրավունք չունի ձեռքերը ծալած նստել և նայել, թե ինչպես են հայ-ռուսական հարաբերությունները քանդվում։

Հարյուրավոր մեր հայրենակիցներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Մայր Հայաստանից եկել էին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոկվա, մասնակցելու հայ-ռուսական առաջին ֆորումին: Շնորհակալություն նաև ռուսաստանյան մեր գործընկերներին և քաղաքական-վերլուծական շրջանակներին, ովքեր ևս մասնակցեցին և իրենց գնահատականները հնչեցրեցին հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի անվտանգության համակարգը ձևավորելու իրենց տեսլականի մասին։

Այս ֆորումի հիմնական նպատակը ՝ գտնել Հայաստանի Հանրապետության անվտանգության բանալին, գտնել այն բանաձևը, որով առաջնորդվելու պարագայում հնարավոր է լինելու լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։

Մեր ֆորումն առաջին քայլն էր, բայց ոչ վերջինը: Ես և իմ համախոհներն անելու ենք հնարավորինս հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ, բարեկամական և փոխադարձ շահավետ մակարդակի բարձրացնելու համար

Մհեր ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ