Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Նիկոլը Գրանադայում ոչ թե միայն Արցախն է հանձնել, այլ փաստաթղթային հիմքեր է տվել Հայաստանի Հանրապետության լուծարման համար

Նիկոլը Գրանադայում ոչ թե միայն Արցախն է հանձնել, այլ փաստաթղթային հիմքեր է տվել Հայաստանի Հանրապետության լուծարման համար
07.10.2023 | 08:14

Արցախի ղեկավարներին կալանավորելն ու դատելը պետք է առաջին հերթին այն բանի համար, որ Արցախի ղեկավարությունից ցուցմունք ստացվի այն մասին, որ Արցախի պետականության ձևավորումը հիմնված է եղել Երևանի քաղաքական կամքի և համակողմանի աջակցության վրա:

Ցուցմունքներ այն մասին, որ ՀՀ տարբեր տարիների ղեկավարությունը մասնակցել է Արցախում տեղի ունեցող բոլոր գործընթացներին՝ պետական իշխանության մարմինների ձևավորումից մինչև պաշտպանության բանակի ձևավորում և գործունեությունը։ Իլհամ Ալիևի վարչակարգին անհրաժեշտ են ապացույցներ, որոնք վկայում են Երևանի անմիջական մասնակցության մասին Արցախի պաշտպանության բանակի մարտունակության ապահովման գործում, որը հետագայում կներկայացվի որպես «Հայաստանի կողմից «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» ահաբեկչության և ռազմական հանցագործությունների հովանավորություն»։

Սա իր հերթին իրավական հիմք կստեղծի Հայաստանի դեմ Միջազգային քրեական դատարան հայցեր ներկայացնելու համար՝ հայցեր՝ կապված, ինչպես «փոխհատուցումների և վնասների» վճարման, այնպես էլ Հայաստանից որոշ քաղաքական ու ռազմական գործիչների արտահանձնման պահանջների հետ։ Հայաստանի այն ռազմաքաղաքական ղեկավարները, ովքեր մասնակցել են ու ովքեր աջակցել են Արցախի Հանրապետության ստեղծմանը։

Կրկին նշեմ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունն անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը հավաքի տվյալներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչության հովանավոր երկիր։

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն էլ թաքցնում, որ գործընթացը կզարգանա հենց այս սցենարով։

Ավելին, բացահայտ ասվում է, որ «եթե Հայաստանը չկարողանա փոխհատուցում վճարել (իսկ խոսքը տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է), ապա Ադրբեջանը օրինական իրավունք կունենա «վերականգնել իր կորուստները»՝ զավթելով Հայաստանի տարածքները»։

Նիկոլը Գրանադայում ոչ թե միայն Արցախն է հանձնել, այլ փաստաթղթային հիմքեր է տվել այս ամենին, ու որպես վերջնարդյունք՝ Հայաստանի Հանրապետության լուծարման համար։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ