Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ամերիկյան գրանտակեր գործակալից ի՞նչ ակնկալիք պիտի ունենա ռուսական ԿԳԲ-ի գնդապետը

Ամերիկյան գրանտակեր գործակալից ի՞նչ ակնկալիք պիտի ունենա ռուսական ԿԳԲ-ի գնդապետը
29.09.2023 | 20:00

Հայաստանի սակավաթիվ նորմալ մարդկանց մոտ կարծիք կա, թե Պուտինը մեզ հետ սխալ վարվեց, իշխանության պատճառով մի ողջ ազգի պատժեց:

Կոնկրետ չգիտեմ, թե ոնց է Պուտինը պատժել հայ ժողովրդին, որքանով են այդ պնդումներն իրական, բայց եթե պատժել է, ապա լավ է արել: Թող հայ ժողովուրդը պատմություն իմանար ու չպատժվեր:

Իսկ ի՞նչ է ասում պատմությունը: Ասում է, որ ռուսները պատմական խասյաթ ունեն իշխանությունների պատճառով ժողովուրդներ ու պետություններ պատժելու:

Օրինակ, Ստալինը 1945-ին պատժեց Հունգարիային՝ տարածքներ խլելով: Պատերազմն ավարտված էր, Հունգարիան էլ սոցիալիստական երկիր դարձավ, բայց նացիստական Գերմանիայի հետ ԽՍՀՄ վրա հարձակվելու համար այդ երկիրը պիտի պատժվեր: Եվ պատժվեց: Հունգարիան զրկվեց Անդրկարպատներից: Ընդ որում, Ստալինին ընդհանրապես պետք չէր և հետաքրքիր չէր այդ տարածքը, բայց չպատժել չէր կարող:

Դառնանք Պուտինին: Մեր մեջ ասած, եթե սրանով պրծնենք, պիտի երջանիկ մեզ համարենք: Բոլոր հայերը թող իմանան, որ Վլադիմիր Պուտինի գլխին էն խայտառակությունն են բերել Հայաստանի իշխանությունները, որն աշխարհում նախադեպը չունի, այն է՝ մարդը խաղաղապահ է ուղարկում մի տարածք, որտեղից բնակչությունը փախչում է:

Դե, պատկերացրեք, թե ինչ արեց Նոր Հայաստանի ղեկավարությունը Պուտինի, նրա հեղինակության հետ: Մեկը պատժվելու՞ է սրա համար: Իհարկե:

Ռուսաստանի և անձամբ Պուտինի գխին Նոր Հայաստանը շատ փորձանք բերեց, ինչի համար պիտի որ հայ ժողովուրդը պատասխանի:

Քանի որ փաշինյան նիկոլը Հայաստանի ժողվարչապետն է: Պուտինը դրան դավաճան չի համարում, նա գիտի դրա ով լինելը: Ամերիկյան գրանտակեր գործակալից ի՞նչ ակնկալիք պիտի ունենա ռուսական ԿԳԲ-ի գնդապետը:

Ոչ մի:

Պարզապես Պուտինը դրան թշնամի է համարում, իսկ թշնամիներին, ի տարբերություն դավաճանների, ռուսները չեն ոչնչացնում:

Համենայն դեպս, հենց այդպես է Պուտինն ասել Ալեքսեյ Վենեդիկտովին՝ նախկին «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրին:

Բայց ահա Ալիև էֆենդու հետ նա շատ դաժան կվարվի, որը գրանտակեր և, հետևաբար, թշնամի չէ՝ նա դավաճան է, թշնամու հետ դավաճանել է Ռուսաստանին և անձամբ Պուտինին:

Սպասենք այդ օրվան և դրանով մխիթարվենք:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ