ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայաստանը դարձրին թուրքերի բոստանը, բախչեն, բանջարանոցը

Հայաստանը դարձրին  թուրքերի բոստանը, բախչեն, բանջարանոցը
12.05.2023 | 22:13

Այս քաջնազարյան իշխանությունների և իրենց ընտրող գոյանքների շնորհիվ Հայաստանը դարձավ թուրքերի բոստանը, բախչեն, բանջարանոցը, բաղը։

Թուրքերը երբ ուզում մտնում են և «վարուցանք» անում, քանի որ Հայաստանում ժամանակին իրենց ցանած «խիարի շիթիլներն» արդեն լիարժեք բերք են տվել ու «բերքահավաքի» ժամանակն է․․․

ՈՒզում են կրակում են, ուզում են օրը մի հատ սահման են գծում, ճանապարհ փակում, անցակետ ու պահակակետ տեղադրում, ազատ մտնում հայերի տուն՝ սնվում, կանանց գյոզ դնում, ում ուզում սպանում ու լայվով գլուխ գովում՝ ՀՀ իշխանությունը զավթածների և եվրոպական հեռադիտակավոր «դիտակների» թողտվությամբ ու համաձայնությամբ, ֆանարիկավոր ընդդիմադիրների անձեռնահասությամբ։

Իսկ ՀՀ քաղաքացիների մի որոշակի հատված անտարբերությունից ու անթասիբությունից դեգրադացվել է, ձևախեղվել, քաղաքական դաշտն ու քաղաքական գործիչների մի ստվար հատված դարձել քաղաքական իմպոտենտ:

Կամ էլ արդեն դարձել արամսարգսյաններ, շիրինյանբաբաջանյաններ, էդմոնմարուքյաններ:

Կամ` նման մի բան:

Բայց ֆանարիկներով՝ փնտրտուքի մեջ:

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ