ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Փաշինյան-Ալիև զույգի անվան «մաքսակետ»

Փաշինյան-Ալիև զույգի անվան «մաքսակետ»
01.05.2023 | 22:59

Արցախի կոկորդին Ադրբեջանն անցակետ, ավելի ճիշտ՝ քողածածկված ռազմական հենակետ է կառուցել։ Անունը դրել են մաքսակետ։

Համացանցում հայտնված կադրերի թեմայով Հայաստանից քար լռություն էր (նիկոլենց մոտ հետտոնական վիճակ էր)։ Արցախից էլ։ Միայն այսօր Ստեփանակերտից հաստատեցին եղածը։

Երեկվանից անիմաստ քննարկում էր ծավալվել՝ «մաքսակետում» արված նկարահանումները հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների մասով ֆե՞յք է, թե՞ ոչ։ Մինչդեռ քննարկման իրական թեման պետք է լինի ովքեր, երբ, ինչպես հասցրեցին մեզ այս օրին և ինչ է պետք անել։

Արցախում ադրբեջանական «մաքսակետի» հայտնվելու հիմքերը դրվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականի մայիսի 9-ին։ Այդ օրը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բանակցելու հակամարտության թեմայով։ Մի շարք այլ վտանգավոր հայտարարություններ էլ արեց։ Դրանից հետո սկսվեց իրարամերժ քայլերի կասկադը։ Հետո եկավ Բոլթոնի հրահանգները կատարելու ժամանակը։ Ահա այդպես փլվեց բանակցային գործընթացը, ստացանք պատերազմ ու պարտություն։

Հիմա Փաշինյանն Արցախը ճանաչում է ադրբեջանական՝ դրանով իսկ Ալիևի հետ «մաքսակետ» տեղադրելով Արցախում։ Որքան շատ է Ադրբեջանը սեղմում, այնքան ավելի է ագրեսիվանում նիկոլական պրոպագանդան՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» հակապետական և կեղծ կոդի շրջանակներում։ Եվ հակառակը՝ որքան ագրեսիվանում են Փաշինյանի հակաղարաբաղյան (իրականում՝ հակահայաստանյան) պրոպագանդան ու քայլերը, այնքան լկտիանում է Բաքուն։

ՈՒշագրավն այն է, որ Փաշինյանի ու Ալիևի թիրախում ռուս խաղաղապահներն են։ Քանզի երկուսին էլ դրսից նույն հրահանգիչներն են ուղղորդում։

Ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում՝ իշխանափոխություն Հայաստանում։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են ու հակապետական։ Պետք է մի կողմ դնել կուսակցական, հատվածային շահերն ու ստեղծել հասարակական-քաղաքացիական, ժողովրդական նոր շարժում ու դրա միջոցով սրբել նիկոլական այս իշխանությանը։ Իմ բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5751

Մեկնաբանություններ