Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Փարիզի Նորաձևության շաբաթի շրջանակում՝ Christian Dior-ի ցուցադրությունը

Փարիզի Նորաձևության շաբաթի շրջանակում՝ Christian Dior-ի ցուցադրությունը
27.09.2014 | 11:55

Փարիզի Նորաձևության շաբաթի շրջանակներում կայացել է Christian Dior նորաձևության տան գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, գրում է Spletnik.ru-ն: Ոճային կերպարի համար հիմնական գույներ են ծառայել սևն ու սպիտակը, շոուն ներկայացրել է նաև գունային համարձակ համադրումներ:
Հավաքածուում կարևոր տեղ են զբաղեցնում նաև կոշիկներն ու աքսեսուարները:
Իր հերթական հավաքածուն ստեղծելիս նորաձևության տան կրեատիվ տնօրենը կրկին դիմել է new look սիլուետներին, անհամաչափությանը, պերֆորացիային:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ