ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Սեփական իշխանությունը պահելու հարցում Փաշինյանն ուղիղ իմաստով մահապարտ է

Սեփական իշխանությունը պահելու հարցում Փաշինյանն ուղիղ իմաստով մահապարտ է
06.06.2023 | 08:06

Եթե սպասում եք, որ ինքնաբերաբար մի սև կարապ է հայտնվելու, ինչպես որ իր գրքում նկարագրել է Նասիմ Թալեբը, ու ձեր համար գործ կանի, Փաշինյանին ու իր խունտան կհեռացնի իշխանությունից, իսկ դուք կմնաք ձեր աթոռներին, ձեր արտասահմանյան ուղևորությունների մեջ և այլն, ապա վատ լուր ունեմ ձեր համար:
Չի լինելու այդպես:
Եթե իսկապես հավատում եք այդ սև կարապին, ապա պիտի նույն հեղինակի գրչի տակից դուրս եկած շարքի նաև այլ գրքերը ընթերցեք:
Այդ շարքի վերջին գիրքը կոչվում է «Սեփական կաշին վտանգելը» ("Рискуя собственной шкурой"):
Ակնհայտ է, որ սեփական իշխանությունը պահելու հարցում Փաշինյանն ուղիղ իմաստով մահապարտ է: Ավելին, նա պատրաստ է անսահմանափակ զոհաբերությունների, թե Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի, թե երկրի անվտանգության, թե մարդկային կյանքերի և թե Արցախի ճակատագրի հաշվին:
ՈՒստի, տրամաբանությունը հուշում է, որ նրան գահընկեց անելու համար պետք է նույնքան վճռական առաջնորդ, որը կունենա կուռ միջուկ, կկարողանա հրաժարվել առնվազն բոլոր բանավոր պայմանավորվածություններից և Հայաստանի և Արցախի ճակատագրի վաճառքի աուկցիոնի բոլոր բրոկերներին ցույց կտա, որ խաղի կանոնները փոխվել են և օրակարգը մենք պիտի թելադրենք:
Այսօր, ցավոք, տեսնում ենք միայն սպիտակ, պուպուշ, քնքուշ, նունուշ կարապներ...

Նատալյա ՍԱՂԻՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ