«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Այժմ

Այժմ
07.11.2023 | 21:54

Բառերն էլի տափաստանի

գայլ են դարձել և

գիշեր ու ցերեկ պատառոտում են

դարերով խոցված

մեր չնաշխարհիկ Երկրի

կուրծքը, թեև մեզ անձրև է պետք,

որ մաքրի մեր խիղճն

առ հայրենիք։

Մեզ կարկուտ է պետք, որ սպանի

մեր միջից ծլած որդը։

Մեզ աղջիկ զավակներ են

պետք, որպեսզի մայրանան,

մեզ տղա զավակներ են պետք,

որպեսզի հայր դառնան։

Մեզ զինվորացու զավակներ են պետք,

շատ, այնքան շատ,

որ դավաճանները խցկվելու

տեղ չունենան։

Մեզ առյուծասիրտ Մհերներ են պետք,

Դավիթներ ծուռ,

Ծովինարներ չքնաղ,

Քեռի Թորոսներ խոհեմ,

և արեգակներ և անձրևներ,

ամենուրեք սեր և ծիածան։

Ռոլանդ Շառոյան

Դիտվել է՝ 4044

Մեկնաբանություններ