ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացու օրը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացու օրը
08.04.2019 | 23:22

Խորհրդարանն այսօր հրատապ ռեժիմով քննարկեց, 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որի համաձայն ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օր: Եթե այդ օրը համընկնի մայիսի 1-ի հետ, ըստ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորները ԼՀԿ խմբակցությունից են, որ օրինագծի համար ազատ քվեարկություն սահմանեց:


Արդարադատության նախարար Զեյնալյանն ասաց, թե տասնամյակներ շարունակ ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություն, մինչդեռ անցած տարվա ապրիլին ժողովրդին հաջողվեց իշխանությունը վերադարձնել քաղաքացուն և այն պետք է ամրագրվի: «Գործադիր իշխանությունը գտնում է, որ այդ երևույթը անհրաժեշտ է ամրագրել որպես տոն նաև այն նպատակով, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորի դրա տերը՝ ժողովուրդը, քաղաքացին և պետք է նշել Քաղաքացու տոնը», - հայտարարեց նա: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ թեև իրենց խմբակցությունը սկզբունքորեն կողմ է այպիսի տոն ունենալու կառավարության առաջարկին, սակայն անհասկանալի է հարցի քննարկման հրատապությունը: «Քաղաքացու օր ունենալն այդքան կարևո՞ր հարց էր, որ խորհրդարանը դրան պետք է անդրադառնար 24 ժամյա հրատապ ռեժիմով», - հարցրեց ԲՀԿ պատգամավորը, շեշտելով, որ եթե կառավարությունը մի քիչ ուշադիր լինի, ավելի հիշարժան օրեր կգտնի, ինչպիսին, օրինակ ապրիլի 2-ն է՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրը։ «Մենք սկզբունքորեն դեմ չենք, բայց մենք էն կարծիքին ենք, որ քաղաքացու օրը պիտի լինի 365 օր, երբ ամեն օրը քաղաքացին իր երկրում պետք է զգա պաշտպանված, հարգված, ապահովված և ընդամենը ինչ֊որ խորհրդանշական օր ընտրել ու ասել՝ այդ օրը քաղաքացու օրն է, էդ օրը քաղաքացին ծափահարելու է իր օրվա առթիվ, երևի թե մի քիչ ավելորդ հույս ենք փայփայում: Կառավարությանը խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր լինել և հրատապ ռեժիմով ավելի հիշարժան օրեր սահմանել», - նշեց Պետրոսյանը:


«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հորդորելով ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չլարել իրավիճակը, 2 պատգամավորների միջև վեճ ծավալվեց:
«Պարոն Պետրոսյան, պետք չէ իրավիճակը լարել, եթե Դուք խոսում եք որպես պատգամավորը, որը բավականին մեծ փորձ ունի և ուզում եք իրավիճակը շտկել: Պետք չի մանիպուլյացիաների ենթարկել», - հայտարարեց Սիմոնյանը:
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, խմբակցության անունից ելույթ ունենալիս շեշտեց, թե կարծում է, որ իր ելույթից հետո հարձակումների է ենթարկվելու, սակայն ասաց՝ պետք է ազնվորեն խոսի: Նա հարցրեց` քաղաքացու օրը նշելով այսօրվա իշխանությունը չի՞ ցանկանում ընդգծել իր դերն ու նշանակությունը գործընթացում, որը տեղի ունեցավ անցած տարի ապրիլին: «Եվ եթե այդպես է, ուրեմն մենք չենք կարողացել քաղաքական հասունացման այն մակարդակը հասնել, որ մի փոքր համբերենք, գուցե, որպեսզի այդ ինքնահաղթահարման պրոցեսը նաև մեր միջով անցնի և մեր փոխարեն որոշումներ կայացնեն մեր կատարած գործերի համար ոչ թե մենք՝ ինքներս, այլ հետագայում՝ 5-10 տարի հետո այս նույն դահլիճում նստած մարդիկ»: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասծանեց. «Կարծում եմ, որ այն բանը, որ մենք ունենք այսպիսի լավ որակի Ազգային ժողով, այն բանը, որ «Լուսավոր Հայաստանը», օրինակ, այստեղ այսպիսի մեծ խմբակցությունով է ներկայացված, նույնպես այդ հեղափոխության, այդ տոնի հետևանքն է»:


Ի դեպ, «Քաղաքացու օրվա» վերաբերյալ ԲՀԿ խմբակցության անունից պետք է ելույթ ունենար Գևորգ Պետրոսյանը, սակայն նա նախընտրեց հակադարձել իշխանական «Իմ քայլից» պատգամավոր Մարիա Կարապետյանին, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին մեղադրեց ստախոսության մեջ: Մարիա Կարապետյանն ասել էր, թե Նաիրա Զոհրաբյանը իրեն մեղադրել է անցած շաբաթ լսումների ընթացքում գաղտագողի ելույթ ծրագրելու մեջ: Խոսքը տրասնգենդերների անունից ելույթ ունեցած Լիլիթ Մարտիրոսյանի մասին է: «Իմ քայլը խմբակցության պատգամավորը պնդեց՝ ինքը որևէ ելույթ չի ծրագրել․ «Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Բայց սրանով տիկին Զոհրաբյանի տարածած ստերի շրջանակը չի սպառվել»: Նաիրա Զոհրաբյանի փոխարեն Մարիա Կարապետյանին հակադարձեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը․ «Այո՛, ԲՀԿ-ն. մեր ղեկավարի գլխավորությամբ, եղել և մնում է ավանդական արժեհամակարգը պաշտպանող քաղաքական ուժ: Ձեր նախընտրական խոստումների ժամանակ ուրեմն ազնիվ չեք եղել, ժողովրդին ասեիք, որ գալիս էք էստեղ՝ տրանսգենդերներին ամբիոնը տրամադրելու: Բա խի՞ չէիք մինչև էդ ասում: Հասել եք էսօր քաղաքական մեծամասնություն, հետին թվով դառել եք մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ»:

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ