ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված նամակներից

Փաշինյանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված նամակներից
18.06.2018 | 12:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը հայ զինվորին 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, որ տեղ չի հասել, ԱԱԾ-ն հայտնաբերել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը՝ առաջնագիծ ուղարկելու համար հավաքված օգնության մեջ։

«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր և իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։
Դուխո՛վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...», - Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ