ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Դիմահարդարման 10 գաղտնիքներ»

«Դիմահարդարման 10 գաղտնիքներ»
02.04.2017 | 00:00

«Team time» ժամանցային ակումբում ապրիլի 5-ին` ժամը` 19:00 - 20:30, տեղի կունենա միջոցառում` «Դիմահարդարման 10 գաղտնիքներ» խորագրով:

«Կարծես թե դիմահարդարումը մեր առօրյայի մշտական մասն է կազմում, բայց, միևնույն է, շատերս դեռ չգիտենք դիմահարդարման բազմաթիվ գաղտնիքներ ու նրբություններ և տարիներ շարունակ սխալ ենք դիմահարդարվում։ Բացի մեր մաշկը ճանաչելուց, նաև պետք է ճանաչել դիմահարդարման նյութերն ու տիրապետել դրանց կիրառման տեխնիկաներին։ Արժե մեկ անգամ յուրացնել և այնուհետև դիմահարդարվել գրագետ»,- ասվում է «Team time»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ