Լոս Անջելեսի դատարանը որոշել է բավարարել դերասանուհի Էմբեր Հերդի խնդրագիրը և արգելել է նրա նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեպին, 90 մետրից ավելի մոտենալ նրան՝ հայտնում է TMZ-ն: Դատարանը Հերդին իրավունք է տվել շարունակել ապրել իրենց ընտանեկան տանը: Էմբեր Հերդի մյուս խնդրանքները մերժվել են: Արգելքը կգործի մինչև մյուս դատալսումը, որը տեղի կունենա հունիսին: Էմբեր Հերդը չեղարկել է Ջոնի Դեպի հետ ամուսնությունը, հետո հայտարարել ամուսնու բռնությունների մասին: