ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Քեմբրիջի դուքսը կտեղափոխվի մոր դղյակը

Քեմբրիջի դուքսը կտեղափոխվի մոր դղյակը
12.05.2015 | 10:53

Քեմբրիջի դուքս ՈՒիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը պատրաստվում են իրենց երկու երեխաների հետ տեղափոխվել Նորֆոլկի առանձնատուն, որտեղ մեծացել է իշխանուհի Դիանան։ Daily Mail-ը՝ գրել է, որ դա Էլիզաբեթ Երկրորդ թագուհու նվերն է զույգին։ Իշխանուհի Դիանան Նորֆոլկի Ամներ Հոլ առանձնատանն է անցկացրել մանկությունը: Գեղեցիկ բնությամբ և պարտեզներով զարդարված առանձնատունը 10 ննջասենյակ ունի և հիանալի տուն կլինի արքայական զույգի համար:

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ