-
19.03.2019|
02:06
Գարնանային պայծառ օրը բացվում է Արմավիրի մարզի Արագած գյուղի վրա: Կենտրոնում գտնվող մշակույթի տան, գյուղապետարանի շենքի ու դպրոցի տանիքներին բույն դրած արագիլները սահուն ճախրում են օդում կեր կամ ճյուղ փնտրելու հույսով:
-
15.03.2019|
03:20
Ի՞նչ եք կարծում՝ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածներից ոմանց ընկալմամբ ովքե՞ր են մեր երկրի քաղաքացիական հասարակությունը ներկայացնողները... Պարզվում է, իշխանությանը տիրացածներից ոմանց ընկալմամբ, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնողներից են նաև տրանս կանայք, լեսբի և բիսեքսուալ կանայք, այսինքն՝ մեր հասարակության գերակշիռ մեծամասնության կողմից, մեղմ ասած, անընդունելի, մերժված այլասերվածները կամ առնվազն՝ նրանց, այսպես ասած, իրավունքների պաշտպանները։
-
15.03.2019|
02:32
Ձյունառատ Արագած և Արայի սարերի միջև, Քասաղ գետի աջ ափին փռված Արայի գյուղն ամբողջովին ծածկված է փետրվարի վերջերին տեղացած առատ ձյան շերտով: Պարզ արևից փայլատակող ձյունածածկը փակել է ճանապարհը, դաշտերն ու հանդերը: Տանիքներից բարձրացող ծուխն ու բակերում համաչափ դարսված վառելափայտի շարքերը վկայում են, որ այս կողմերում ձմեռը դեռ նահանջելու միտք չունի:
-
14.03.2019|
23:54
Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ սպառնացին փակել կենտրոնական փողոցները, եթե կառավարության ներկայացուցիչները չլսեն իրենց:
-
14.03.2019|
12:40
Այս պատմությունը նոր չի սկսվել: 2018-ի դեկտեմբերին քաղաքապետարանը ծանուցել էր օպերայի շրջակայքի սրճարանատերերին, որ նրանց սպասում է ապամոնտաժում ու ծառատունկ: Նրանք բողոքեցին-բողոքեցին, բայց քաղաքապետը հայտարարեց, որ ամեն մի բիզնեսմենի գործով զբաղվելն իր գործը չէ ու քաղաքապետարանը իրավունք ունի ժամկետից առաջ կասեցնել նրանց հետ կնքված պայմանագրերը:
-
10.03.2019|
13:37
Մայիսի-11-ին Արցախում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մեծ շուքով կնշվի Արցախյան Ժենգյալով հացի 2-րդ ամենամյա փառատոնը։
-
09.03.2019|
18:47
Իսրայելի ճանապարհայի ոստիկանության աշխատակիցներն աննախադեպ միջադեպ են արձանագրել Զիհրոն Յակով բնակավայրում:
-
03.03.2019|
00:43
Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի և Միջազգային բանկի ներկայացրած տվյալների հիման վրա Bloomberg պարբերականն աշխարհի ամենաառողջ երկրների վարկանիշային աղյուսակն է կազմել:
-
26.02.2019|
01:51
Մի քանի տարի առաջ, երբ նոր-նոր էր ձևավորվում քաղաքացիական գիտակցությունս, անդադար ցույցերի, հանրահավաքների ու երթերի էի մասնակցում: Կապ չուներ՝ ովքեր էին բողոքողները, ինչի դեմ կամ հանուն ինչի: Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է հանրային դառնում ինչ-որ օրակարգ:
-
26.02.2019|
00:31
2018 թվականի աշնանը Մարտիրոս Սարյանի անվան պուրակում դաշնամուր տեղադրելուց հետո Կարեն Խաչատրյանը ֆեյսբուքում այդ ծրագրի մասին պաշտոնական հաղորդագրության տակ թողեց «Դաշնամուր ունեք, տվեք մարզերին» մակագրությունը։