38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչի՞ն է միտված եվրաինտեգրման կլոունադան

Ինչի՞ն է միտված եվրաինտեգրման կլոունադան
26.06.2024 | 13:21

Հարգելի հայրենակիցներ և «ժող ջան», եթե դուք կարծում եք, որ եվրաինտեգրման կլոունադայի թամաշեն նիկոլֆազենք «մուտիտ» են անում, որպեսզի Հայաստանը մտցնեն Եվրամիություն, չարաչար սխալվում եք։

Ո՛չ Եվրոմիությունն է գրկաբաց սպասում Հայաստանին այնտեղ, ո՛չ էլ Հայաստանն է պատրաստ նման քայլի։

Կարծիք կա, որ սույն արկածախնդրությունը նիկոլֆազենք կազմակերպում են, որպեսզի փորձեն «սղղացնել» երկու արկածախնդիր սցենարներից մեկը։

Առաջինը՝ սահմանադրություն փոխեն, նիկոլֆազին ընտրեն նախագահ, նաև կատարեն իլյուշա ալիևի հրահանգը, որի իրագործումը քիչ հավանական է։

Երկրորդը՝ ռուսատյացներին դարձնել քաղաքական գործոն արևմտամետների ярлык-ի տակ և խցկել պառլամենտ։

Նիկոլֆազենք ցանկանում են, որպեսզի հաջորդ պառլամենտ, բացի 2 արմատական ընդդիմադիր քաղաքական թիմերից, որոնք այսպես թե այնպես անցնելու են, որքան էլ գերագույն ոջիլը չուզենա, «սղղացնեն» ևս 4՝ իրենց կողմից վերահսկելի թիմեր։ Դե ՔՊ-ն՝ մեկ, Վազգենի արամը, շիրինով, բաբաջով, խզմալ-մզմալով՝ երկու, և այլ երկու քաղաքական, հիբրիդ ուժեր, որոնք նիկոլֆազին քննադատելով կորսան վերջինից հիասթափված «հպարտ քաղաքացիների» ձայները։

Բայց, հենց որ մանդատները վերցնեն, ռուսերեն ասած` тут же переобуются в воздухе և «նախկիններին» չմիանալու պատճառաբանությամբ, կապահովեն բավարար ձայներ՝ նիկոլֆազին վարչապետ վերընտրվելու համար։

Նպատակ ունեն եվրոպացիներին ցույց տալ, թե ընտրությունները որքա՜ն «արդար» ու պուպուշ են, որ որևիցէ քաղաքական թիմ 50+1 % ձայն չի վերցրել։

Նաև նիկոլֆազը հնարավորություն կստանա ձև տալ բալանսավորված արտաքին քաղաքականության իմիտացիայի, ժամանակ շահելով մինչև 2031 թիվը, երազելով, թե Կրեմլում կարող է իշխանափոխություն տեղի ունենա և ինչ-որ բան փոխվի։

Սակայն, հաշվի առնելով, որ Ռուսաստանում երկար ժամանակ իշխանափոխություն չի սպասվում, այլ ընդամենը լինելու են սերնդափոխություններ և քաղաքական գիծը լինելու է նույնը, նիկոլֆազենց երազանքները մնալու են անկատար։

Վ․Պուտինից ядерный чемоданчик-ը մի քանի սերունդ փոխանցվելու է ձեռքից ձեռք՝ 1952->1977->1986->1998->...(վերջին 3-ը преемник-ների ծննդյան տարեթվերն են, ըստ հերթականության)։ Ընդհանուր 42 տարի, Պուտինենց քաղաքական ուղին լինելու է շարունակական։

Եթե Աստված չանի, մինչև աշուն, Հայաստանը օկուպանտի գաուլյայտերից չազատագրվեց, հոկտեմբերի 7-ից հետո նիկոլֆազենց սպասում են լայն ապտակներ և սառը ցնցուղ, այնքան ժամանակ, մինչև վերջիններս ճիշտ չդիրքավորվեն։

Հուսով եմ, որ մինչև աշուն ազգային ազատագրական շարժումը կհաջողի։

Աստված պահապան ազատագրական շարժման առաջատարներին և յուրաքանչյուր արդար, հայրենասեր ազատամարտիկին։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3515

Մեկնաբանություններ

տառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am