Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Գրիգորի Խաչատուրովի կալանավորման իրական պատճառը ստորև ներկայացվող գրությունն է

Գրիգորի Խաչատուրովի կալանավորման իրական պատճառը ստորև ներկայացվող գրությունն է
03.05.2023 | 22:26

«Անհրաժեշտության դեպքում հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել Տավուշյան սահմանագիծը»

(Գրիգորի Խաչատուրովի կալանավորման իրական պատճառը ստորև ներկայացվող գրությունն է)

Հիմա շատ են խոսակցությունները Տավուշում տարածքներ հանձնելու մասին։ Դա կկործանի Տավուշի պաշտպանական ամուր գիծը և Տավուշը կգցի Սյունիքից ավելի վատ օրը։ Սա հասկանում էր Խաչատուրովը։ Նրան զորացրեցին և բանտարկեցին թուրքերի պատվերով, արժանապատվությունից զուրկ ու հայ լինելուց հեռու իշխանությունների ձեռքերով

Որոշել եմ ու հրապարակում եմ Խաչատուրովի կողմից 2020 թվականի դեկտեմբերին իջեցված հրամանից հատված, որը պահպանվել է իմ աշխատանքային տետրում։

Դիրքիցս ու կարգավիճակիցս ելնելով չեմ ներկայանում իրական անուն ազգանունով։

Հրամանի իսկությունը կարող է փաստել կորպուսի ցանկացած սպա ու զինվոր, քանի որ այն հասցված է հազարների։ Անձամբ իմ ու շատերի համար հրամանը շարունակում է գործել։

Գրության մեջ մասնավորապես ասված է․

«Մենք վստահ ենք, որ հանձնելով հակառակորդի պահանջած տարածքները, ավելի ենք գրգռելու նրա ախորժակը։ Մեկը մյուսի հետեւից կորցնելու ենք հայկական բնակավայրերը։ Կրակի տակ անպաշտպան ենք թողնելու սահմանամերձ համայնքների խաղաղ ազգաբնակչությանը և կորցնելու ենք հանձնված տարածքները վերադարձնելու ցանկացած հնարավորություն և հույս։ Ելնելով վերոգրյալից՝ Բանակային կորպուսը հաստատակամ է անսասան կանգնել զբաղեցրած բնագծերում, ոչ մի քայլ հետ սկզբունքով ամուր պահել մեր դիրքերը։ Անհրաժեշտության դեպքում հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել Տանուշյան սահմանագիծը»։

Հայելի.am ՖԲ էջից

Մանրամասները` https://hayeli.am/?p=713592&l=am%2Fgrigori%20xachaturovi%20kalanavorman%20irakan%20patcharn%20ays%20grutyun%20e%20lusankar&fbclid=IwAR0W4xT6u8zpkgvJWcRUe9escGil5UrS

Դիտվել է՝ 6890

Մեկնաբանություններ