38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մի քանիսի թեթև ձեռքով կինոյի հերն անիծեցին

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մի քանիսի թեթև ձեռքով կինոյի հերն անիծեցին
14.07.2015 | 12:54

Կինոն խմբագրում է պատմությունը: Հենց դրա համար էլ ունենք այն, ինչ այսօր ունենք: Եվ գրեթե այսօր ոչինչ չունենք, իսկ մեր նախորդ դարի ֆիլմերով մենք պետք է հպարտանանք, որովհետև նոր բան կարծես կա, բայց չկա նրա էկրանավորված պատումի գաղափարը, որը գուցե արժևորվեր այսօրվա մարդու կյանքում: Ոչ մի կապ արվեստի հետ: Մենք մեր հնի վրա նորը չկարողացանք ստեղծել, սա էլ է քաղաքականություն: Ասում են` Երևանը մեկ շաբաթով տեղափոխվել է, այսպես ասած, մշակույթի դաշտ, որտեղ երևանցիներն ապրում են կինոյով, մեր քաղաքն էլ դրսի-ներսի աչքերով վարդագույն է դարձել, վարդագույն վարդերի քաղաք, բայց մեր կինոյի մասին ոչ մի խոսք: Հյուրերն էլ` հա մեր ցավի, ողբի ընկեր, հիշում են ու կիսում մեր տանջված լինելը, պահանջն էլ` ինչ-որ ձևականություն, բոլորի շուրթերին դաջված: Մենք էլ, խղճահարության մեր սովորությանը հավատարիմ մնալով, ոգևորության գիրկն ենք ընկնում ու արտահայտում խղճահարված լինելու մեր բարի կամքը: Ասում են` «Ոսկե ծիրանը» կարողացել է կինոն հասարակության գլխուղեղում տեղադրել ու ասել` աշխատեցրու:Լավ է, եթե այդպես է, իհարկե... Մինչդեռ ես ուզում եմ խոսել այն մասին, թե մենք ինչ ենք կարողանում ստեղծել, դեռ փորձում ենք ոտք պարզել համաշխարհային բեմականացման-էկրանացման հետ: Լավ կլիներ` ֆիլմ դիտելու մշակույթը մեզ մոտ վերածնվեր, հետո նոր ֆիլմ-դիտում կազմակերպվեր, որովհետև ես հակված եմ ֆիլմ դիտմանը, քան անտեղի ցուցամոլությանը, որը ոչ միայն անտեղի է, այլև շա՜տ փողերի հետ կապ ունի: Ես տեսնում եմ, թե քանի մարդ է նստում դահլիճում ֆիլմ նայելու, ու եթե ֆիլմը չունի, ասենք, պրիմիտիվ, գռեհիկ-անվայելչություն, շուլուխչիություն, ուրեմն դահլիճը դատարկվում է: Մշակութային կյանքի մասին մեր պատկերացումներում գերիշխում են անհատների չար ու բարի կամքը, բնավորությունը, անձնական հակումները, և բոլոր իրադարձությունները հյուսվում են միայն անհատական գործոնի շուրջ: Անհատի դերը հասարակական կյանքում, իհարկե, պետք չէ թերագնահատել, բայց բուն հասարակական գործընթացները, որոնք կապվում են մշակույթի հետ, սկսվում են միայն այնտեղ, ուր անհատական գործոնին ավելանում են նաև առարկայական օրինաչափություններն ու գործոնները: Մի քանիսի թեթև ձեռքով, ի դեպ, պետական մակարդակով կինոյի հերն անիծեցին, թաղեցին կինոն, թատրոնը, օդը, գիծը, տարածությունն էլ, որ պետք է անմիջական շփման մեջ լիներ հանդիսատեսի և էկրանում ապրող նյութի հետ: Նյութը դարձավ միակողմանի, ու հանդիսատեսն էդպես էլ չհասկացավ արժեքային, խորքային շերտերը: Կա հրահանգ` ոչ մի արժեքավոր բան, մարտնչող տգիտությունը պետք է գա ու տեր դառնա: Եվ դարձավ: Վերջին շրջանում կոչումներ ունցողներից և ոչ մեկը արժեքավոր բան չկարողացավ ստեղծել, որովհետև զբաղված էին խաղեր տալով, որպեսզի ստրկամտությամբ մեդալներ ու կոչումներ փախցնեն, դրա համար էլ կոյուղաջրերը վարարում են (և կոչումնավոր ստրկամիտները, որ ոչինչ չարեցին վերջին հազարամյակում, մնացին իրենց դերում` զոնթիկը ձեռքներն առան ու իշխանության գլխին պահեցին, իշխանությունն էլ ոսկոր շպրտեց նրանց առաջ, անցավ իր մշտական ձևին` ոսկորով շատերին առավ):

Դերասանը միշտ պիտի խաղա: Տաղանդավոր դերասան այսօր քիչ ունենք, եղածներն էլ ապրելու համար զբաղված են մեյմուն-շոուների մեջ, որը դերասանին ոչ միայն շատ արագ սպառում է, այլև դարձնումգրդոնչի` հարմարեցնելով այսօրվա մեյմունությանը: Ցավոք, վերջին տարիներին շատ քիչ բան եմ տեսնում, որ համահունչ է իմ պատկերացրած արվեստին` կինո-թատրոն, որը իմն է, ամբողջությամբ` բովանդակությամբ, ձևով, գաղափարով: Այսօր այնքան դեմքեր կան ասպարեզում, ովքեր որևէ կապ չունեն կինեմատոգրաֆիայի հետ: Այսօրվա կինոն հենց նրանց ստեղծածն է, որը ոչ միայն մշակութային արժեքներին համազոր չէ, այլ ոչինչ չասող, անճաշակ, գռեհիկ, հանդիսատեսին դեպի դեգրադացում տանող: Այսօր մշակութային դաշտն այնքան է ցանցառոտվել, որ ուզում ես միջակությունը, բութ ու այլանդակ կերպարները, նրանց ստեղծած մեյմունությունը, առանց սահմանների կինոն առնել ու բիրիքով լցնել աղբամանն ու յա՜լա դեպի վարար ջրերը... Նայում ես մի փոքր դրվագ, ընդամենը մի քանի վայրկյան, լսում ես ֆիլմի երաժշտությունն ու հասկանում ես` «Քոնն է»: Այնքան մեռած է հումորը, որ ով ասես կատակերգու է իրեն հռչակում, սցենարիստն այնքան հեշտացրել է հանդիսատեսի գործը, սահմանների մեջ առել նրա երևակայությունը, որ հիսուն բառի շրջանակում ստեղծում է հռհռացնող երկխոսություն, մոտավորապես այս ձևաչափով` «Մամա, ծամոն եմ ուզում, չեմ տա, չեմ տա, չեմ տա... Լավ, էլի, մամա, ծամոն եմ ուզում... չեմ, տա, չեմ տա, չեմ տա»: Այսօր մեր կինոն անկում է ապրում, ստեղծվում են ֆիլմեր, որոնք հատուկ ծրագրով են և ունեն մեկ նպատակ`բթացնել և փչացնել մարդուն: Այս ճահճացած վիճակը դեռ այնքան երկար կյանք կունենա, մինչև կինոյի հետ անմիջական կապ ունեցող մարդիկ գործի անցնեն: Իսկ նրանք առայժմ լուսանցքից դուրս են, նրանց չի կարելի խառնվել կինոյի գործերին, իսկ սեփական միջոցներով կինոգործիչն ու կինոստեղծարար ուժը չի կարող ոչինչ անել: Պետական մակարդակով կինոյի, թատրոնի հերն անիծեցին, որովհետև ծրագիր կար` մարդուն կտրել արմատից, ավերակ դարձնել մարդու ճաշակը, հեռացնել նրան մշակույթից (կուլտուրայից):
Մենք մշակույթ սիրող տեսակ ենք, մենք խանգարում ենք ոմանց: Շա՜տ:

Դիտվել է՝ 2972

Մեկնաբանություններ