ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Առաջին քննադատողներից մեկը ես եմ լինելու»

«Առաջին քննադատողներից մեկը ես եմ լինելու»
12.06.2009 | 00:00

Այն բանից հետո, երբ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ձայների բացարձակ առավելություն ապահովեց իր համար, իսկ «մանդրաժի տակ» մնացած կոալիցիոն «եղբայր» ԲՀԿ-ն ո՛չ այն է պաշտոնական, ո՛չ այն է մասնավոր հայտարարություններ հնչեցրեց, թե չի պատրաստվում իր ստացած «չառյուծի» բաժնով հավասարապես կիսել պատասխանատվությունը Երևանի և, ընդհանրապես, հանրապետության «բախտի» համար, չուշացավ նաև հանրապետականի համարժեք պատասխանը։ Բացարձակ հաղթանակ ենք տարել, բացարձակ պատասխանատվություն էլ կստանձնենք` ասվեց։
Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատրաստվում իրացնել այդ պատասխանատվությունը։
Երեկ «Իրավունք de facto» ակումբում այս հարցն ուղղվեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։ Հընթացս ակնարկվեց նաև, թե մայիսի 31-ից հետո ո՛չ բակերն են ասֆալտապատվում ու լուսավորվում, ո՛չ էլ խաղահրապարակներ բացվում։
«Այսօր չէ, որ հանրապետական կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնել Երևանի, ողջ երկրի համար,- հետևեց պատմաբան պատգամավորի պատասխանը։- Իշխող կուսակցությունը միշտ էլ պատասխանատու է հանրապետության բնականոն զարգացման համար, անկախ այն բանից` Երևանի քաղաքապետն ի՞ր կուսակիցն է, թե՞ մեկ այլ կուսակցության անդամ։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքում բակային վերանորոգումների շարունակականությանը, լիովին համոզված եմ, որ այդ գործընթացը կշարունակվի։ Հակառակ դեպքում կստացվի, որ չեն կատարվում նախընտրական խոստումները, ինչն էլ ընդդիմությանն առիթ կտա քննադատության նոր ալիք բարձրացնել»։
Համլետ Հարությունյանը լրագրողներին խորհուրդ տվեց չշտապել և ժամանակավրեպ հետևություններ չանել` բակերի վերանորոգումները դիտարկելով որպես նախընտրական պայքարում միավորներ կորզելու ծեծված միջոց։
«Նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը հենց նոր ավարտվեց, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է։ Սպասենք և տեսնենք` ինչպե՞ս է Գագիկ Բեգլարյանը տեր կանգնում նախընտրական իր խոստումներին»,- խորհուրդ տվեց ծնունդով ղարաբաղցի գործիչը, հավաստիացնելով, որ եթե նախընտրական փուլում սկսված լավ գործը շարունակություն և ավարտ չունեցավ, առաջին քննադատողներից մեկն ինքն է լինելու։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ