ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Երեկվա դաշնակիցն ու գործընկերը կարող է վերածվել զոհի, և դա պատմության անողոք ընթացքի օրգանական մասն է

Երեկվա դաշնակիցն ու գործընկերը կարող է վերածվել զոհի, և դա պատմության անողոք ընթացքի օրգանական մասն է
29.09.2024 | 10:56

Աշխարհաքաղաքական խաղում ցանկացած հզոր անհրաժեշտաբար ձգտում է ունենալ ազդեցության զոնա և բուֆերային երկրներ ռազմաքաղաքական և տնտեսական նպատակներով։

Դրանով որոշվում է հզորների ազդեցիկության չափը, որը գոյապայքարում հաջողության հասնելու հիմնական գրավականն է։

Իսկ ազդեցիկությունն այնպիսի բան է, որի հաստատուն մնալու կամ աճելու համար պահանջվում է մշտական սպասարկում ամենատարբեր միջոցներով։

Իմիջիայլոց, ազդեցիկությունը այնպիսի բան է, որով շահագրգռված են բոլորը՝ անձ մակարդակից մինչև պետություններն ու նրանց բազմաբնույթ ալյանսներն ու միությունները։

Մարդկային հարաբերությունների պարզունակ մակարդակում սկսվելով «Գիտե՞ս ես ով եմ» սկզբունքից, տարբեր մակարդակի մարդկային համակարգերի կյանքում այն վերածվում է նշված սկզբունքի ավելի ու ավելի լուրջ տեսակներին, ներառյալ՝ քարոզչությունը, սպառնալիքները, դեմարշները, զորախաղերը և այլն։

Նույն աշխարհաքաղաքական խաղում շատ կարևոր են նաև հզորի և իր ազդեցության զոնայի բուֆերային երկրների հարաբերությունները։

Հզորների միջև պրակտիկ քաղաքականության ընթացքը ցույց է տվել, որ նրանց միջև ընկած բուֆերային երկրները կատարում են տարբեր ֆունկցիաներ՝ ապահովում են ստրատեգիական խորություն, կարող են կատարել գործընկերոջից ու դաշնակցից սկսած մինչև պոտենցիալ զոհ արանքում ընկած ամենատարբեր ֆունկցիաներ և այլն։

Ըստ որում, կախված հզորի գոյաբանական վիճակի սրությունից, երեկվա դաշնակիցն ու գործընկերը կարող է վերածվել զոհի, և դա պատմության անողոք ընթացքի օրգանական մասն է, որից զարմանալու կարիք չկա, այլ պետք է նման իրավիճակը ժամանակին կանխատեսել և հնարավորիս խուսափել դրանից։

Եվ այստեղ կենտրոնականը դառնում է հերթական զոհի ու թույլի կողմից այդ բանը ժամանակին կանխատեսելը, որը գավառական ինքնահավան մտքի շրջանակներում հնարավոր չէ սկզբունքորեն, և դրա համար պետք են հասկացող պրոֆեսիոնալներ։

Այսինքն, մեր այսօրվա վիճակի բուն պատճառը անկախության շրջանի մեր ղեկավարության ու վերնախավի գավառական բնույթի խորին հետամնացությունն է, վրան էլ ավելացրած՝ «Դե մի բան կլինի, էլի, ի՞նչ եք խելքներիդ զոռ տալիս» տնաքանդ սկզբունքը, որն իրավիճակը չհասկանալու ու մատը մատին չխփելու անմիջական հետևանքն է։

Քանզի կան շատ ավելի կարևոր գործեր, որոնց առանցքն էլ պարզելն է, թե ով ումից է ավելի հարուստ, այն էլ՝ գավառական չափանիշներով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5036

Մեկնաբանություններ