«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11
13.10.2024 | 17:01

(սկիզբը` այստեղ)

Իսրայելն, ըստ ամերիկյան «NBC News» հեռուստաալիքի, արդեն կողմնորոշվել է Իրանի հարձակմանը պատասխան հարվածի թիրախների հարցում, կատարվել է որոշակիացում:
Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով, Իսրայելը «նեղացրել է թիրախների շրջանակն Իրանի հարձակմանը պատասխան հարված հասցնելու համար»: Այս մասին, ТАСС- ի փոխանցմամբ , հայտնել է «NBC News» հեռուստաալիքը։
«NBC News»- ի տվյալներով՝ «խոսքն Իրանի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների մասին է»։ Ընդ որում, ինչպես նշել է հեռուստաալիքը, չկան տվյալներ, որ Իսրայելը «ծրագրում է հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին»:
«ԱՄՆ- ը տեղեկություն չունի, թե պատասխանը կհետևի այսօր։ Պարզ չէ՝ արդյոք որոշակիացրե՞լ են նրանք (Իսրայելի և ԱՄՆ- ի պաշտպանության նախարարները.- Ա.Հ.) ժամկետները»,- իր աղբյուրների խոսքերն է մեջբերել «NBC News»- ը
Ըստ «NBC News»- ի տեղեկությունների, ԱՄՆ- ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են ընդհանուր «ուրվագծերն իսրայելական պատասխանի»: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե արդյոք Գալանտը տրամադրե՞լ է որևէ հատուկ մանրամասներ, ընդգծել է «NBC News»- ը:
Հոկտեմբերի 9- ին Գալանտը հայտարարել էր, որ Իսրայելը չի հրաժարվում իր տարածքին հրթիռային հարձակմանն ի պատասխան, Իրանին հարվածելու ծրագրերից, և որ այն «մահացու և անսպասելի» կլինի այնքան, որ իրանցիները չեն հասցնի որևէ բան հասկանալ: Հետաքրքիր է՝ ի՞նչ նկատի ունի նախարարը, չէ՞ որ այդպիսին կարող է լինել թերևս միայն միջուկային հարվածը, որ իրանցիները չհասցնեն որևէ բան հասկանալ:
Ռուսները գնահատել են Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը Մերձավոր Արևելքում ընթացիկ հակամարտության պատճառով:
Mail.ru լրատվական կայքի խմբագրությունը հետազոտություն է պատրաստել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման տարելիցի կապակցությամբ։ Ավելի քան 6500 հոգու շրջանում հարցումն անցկացվել է հոկտեմբերի 8-9- ը: Հարցման մասնակիցների 55%- ը տղամարդիկ են, 45%- ը՝ կանայք:
Արաբների և իսրայելցիների դիմակայության սրման հնարավոր հետևանքների առնչությամբ հարցման մասնակիցների 38%- ը կարծում է, որ հակամարտության զարգացման դեպքում հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: 45%- ը հայտարարել է, որ նման ելք հնարավոր չէ, և Երրորդ համաշխարհային պատերազմը տեղի չի ունենա արաբա- իսրայելական հակամարտության սրման պատճառով։ 17%- ը նախընտրել է որևէ մեկնաբանություն չտալ այս հարցի վերաբերյալ:
Այն հարցին, թե ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորման համար, առավել տարածված են եղել հետևյալ պատասխանները:
* ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա դրա կարգավորման համար (37%),
* ներդնել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր (18%),
* ռազմական օգնություն ցուցաբերել Պաղեստինին / Լիբանանին (15%),
* ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելին (11%):
Արաբա- իսրայելական հակամարտությանը Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հարցվածների կարծիքները կիսվել են։ Մոտավորապես կեսը կարծում է, որ Ռուսաստանը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը: Այս դիրքորոշումն ունեցողների 27 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը միանշանակ պետք է մասնակցի, ըստ 22 տոկոսի, ավելի շուտ պետք է մասնակցի, քան չմասնակցի։ Հարցվածներից մոտ 25%- ը կարծում է, որ ՌԴ- ն հաստատ չպետք է մասնակցի, 18%- ը կարծում է, որ ավելի շուտ չպետք է մասնակցի, քան մասնակցի:
Մոտ 44%- ը հայտարարել է, որ այս հակամարտությունում Ռուսաստանը չպետք է որևէ մեկի կողքին լինի, հարցվածների 41%- ի ձայները հայտնվել են արաբական երկրների և Իրանի կողքին, Իսրայելին աջակցել է հարցվածների միայն 8%- ը:
Հարցին, թե որ երկրներին է ձեռնտու է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը, հարցման մասնակիցների 63%- ը պատասխանել է՝ ԱՄՆ- ին, 41%- ը՝ Իսրայելին, 13%- ը՝ Ռուսաստանին, 9%- ը՝ Թուրքիային: Նրանց մասնաբաժինը, ովքեր կարծում են, որ դիմակայության զարգացումը ոչ մեկին ձեռնտու չէ, կազմել է 9%:
Լիբանանյան շիաների «Հըզբոլահ» խմբավորումն այսօր զգուշացրել է, որ հարձակումներ կսկսի Իսրայելի հյուսիսում գտնվող բազաների և այն օբյեկտների վրա, որոնք ուղղակիորեն օգտագործվում են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից:
Ինչպես հայտնում են խմբավորման «հրամանատարական կետի» ներկայացուցիչներն «իսլամական դիմադրության» Telegram ալիքում, «Հըզբոլահ»- ը գրոհում է բնակելի շենքերն Իսրայելի հյուսիսում: Թիրախ կդառնան այն օբյեկտները, որոնք ուղղակիորեն օգտագործվում են Իսրայելի «պաշտպանության» բանակի կողմից։ Հարձակման կենթարկվեն նաև իսրայելական բանակի բազաները Հայֆա, Տվերիա, Ակկո խոշոր քաղաքներում։ Ընդ որում, հարձակման մասին նախազգուշացվել են տեղի բնակիչները։ Նրանց խորհուրդ են տվել հեռու մնալ նշված օբյեկտների գտնվելու վայրերից։
«Իսրայելական բանակը օկուպացված Պաղեստինի հյուսիսի որոշ բնակավայրերում վերաբնակիչների տներն օգտագործում է որպես կետեր (կրակակետեր.- Ա.Հ.)»,- նշված է «Հըզբոլահ»- ի հաղորդագրության մեջ:
Խմբավորման ներկայացուցիչները հավելել են, որ կավարտեն իրենց ռազմական գործողություններն այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի ագրեսիան Լիբանանի ժողովրդի և Գազայի հատվածի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութի կենտրոնական մասին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 22- ի, ևս 117 մարդ վիրավորվել է։
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ