09.02.2013|
18:12
Մամոլից տեղեկացայ, որ միասնական թիմի ցանկութիւն է եղել․․․ եւ չի իրականացել։
Այդ ուղղութեամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ Եւ Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղուած եւ Հրանտ Բ․-ը։
Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն եւ ՐՀ-ն՝ 5-35%: Եռեակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռեակը՝ 67-69% (սա քուէարկողների՝ ընտրութեան մասնակցողների թվում)։ ՈՒզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին եւ նոյնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։
Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպէս բարձրացնել իրենց պարտութեան տոկոսները։ Եւ արդեն ասում էն՝ ուշ է։