ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աշխարհիկ հաջողությունը հոգուն աշխարհիկ տագնապ է բերում

Աշխարհիկ հաջողությունը հոգուն աշխարհիկ տագնապ է բերում
16.07.2024 | 08:18

Որքան շատ են մարդիկ հեռանում բնական, հասարակ կյանքից և իրենց կյանքում ավելացնում են շքեղությունը, այնքան շատ է մարդկային տագնապը մեծանում նրանց հոգում: Իսկ Աստծուց ավելի ու ավելի հեռանալու արդյունքում ոչ մի տեղ հանգիստ չեն գտնում: Այդ պատճառով էլ անընդհատ անհանգիստ շրջապտույտի մեջ են, «խելագար անվի» շուրջը պտտվող հաստոցի հաղորդափոկի պես: Նրանք արդեն Լուսնի շուրջն էլ են պտտվում, որովհետև նրանց հսկայական անհանգստությունը ողջ երկրագնդի վրա չի տեղավորվում:

Աշխարհիկ թեթև կյանքը, հաջողությունը հոգուն աշխարհիկ տագնապ են բերում: Հոգեկան տագնապի հետ համակցված արտաքին կրթվածությունն ամեն օր հարյուրավոր մարդկանց (նույնիսկ հոգու անդորրը կորցրած երեխաների) է հոգևերլուծողների ու հոգեբուժների մոտ տանում: Նորանոր հոգեբուժարաններ են կառուցվում, նորանոր դասընթացներ են կազմակերպվում հոգեբուժների որակավորման բարձրացման նպատակով, իսկ նրանցից շատերը ո՛չ Աստծու գոյությանն են հավատում, ո՛չ էլ՝ հոգու: Իսկ այդ մարդիկ ինչպե՞ս կարող են ուրիշ հոգիներին օգնել, եթե հենց իրենք են հոգեկան տագնապով լի:

Մարդ ինչպե՞ս կարող է իրական մխիթարություն ունենալ, եթե չի հավատում Աստծու և մահվանից հետո հավիտենական կյանքի գոյությանը: Եթե մարդ խորությամբ հասկանում է ճշմարիտ կյանքի իմաստը, ապա նրա հոգուց ողջ տագնապն անհետանում է, աստվածային մխիթարություն է ստանում և բժշկվում: Եթե հոգեբուժարաններում հիվանդների համար սուրբ Իսահակ Ասորի կարդային, ապա Աստծուն հավատացող հիվանդները կապաքինվեին, որովհետև կյանքի խորագույն իմաստը կբացահայտվեր նրանց համար:

Մարդիկ ձգտում են ամեն գնով՝ հանգստացնող դեղամիջոցներով ու յոգայի պես զանազան ուսմունքներով հանգստություն գտնել, բայց իրական հանգստությանը, որ խոնարհ մարդն է ստանում ու որը նրան աստվածային մխիթարություն է բերում, նրանք չեն ձգտում: Պատկերացրու, թե որքա՜ն են այդ բոլոր զբոսաշրջիկները տառապում, որ ուրիշ երկրներից այստեղ են գալիս՝ այրող արևի տակ, տապի ու փոշու, փողոցների աղմուկի մեջ քայլելով: Ինչպիսի՜ ներքին անհանգստություն, ինչպիսի՜ բեռ է տանջում ու կրծում նրանց հոգին, եթե նրանք հանգիստ են համարում այն ամենը, ինչ ստիպված են կրել: Նրանց սեփական «ես»-ը որքա՜ն պետք է այդ մարդկանց հոգիները ճնշելիս լինի, եթե մտածում են, որ այդպիսի տանջանքներ կրելով՝ հանգստանում են:

Մի դատեք, որ Աստծուց չդատվեք…

Պահապան հրեշտակը պահպանում է փոքրիկներին:

Հարազատների և ընկերների հետ կապը:

Եթե տեսնում ենք, որ մարդը տառապում է ծանր հոգևոր տագնապից, դառնությունից ու թախծից, չնայած որ ամեն ինչ ունի, պետք է հասկանանք, որ նա Աստված չունի: Ի վերջո, մարդիկ հարստությունից էլ են տանջվում: Քանի որ նյութական բարիքները նրանց ներքուստ դատարկ են թողնում, և նրանք կրկնակի են տանջվում: Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց, որ ամեն ինչ ունեն, բայց երեխաներ չունեն ու տանջվում են: Նրանց համար քնելը տանջանք է, քայլելը տանջանք է, ինչ էլ անեն՝ տանջվում են: «Դե լավ,- ասացի մի այդպիսի մարդու,- քանի որ ազատ ժամանակ ունես, հոգևոր կյանքով զբաղվիր:

Ժամերգությունների մասնակցիր, Ավետարան կարդա»: «Չեմ կարող»: «Այդ դեպքում բարի գործ արա՝ հիվանդանոց գնա, որևէ հիվանդի այցելիր»: «Ինչու՞ պետք է այնտեղ գնամ,- ասում է,- ինձ ի՞նչ պիտի տա»: «ՈՒրեմն գնա և ինչ-որ աղքատի օգնիր, որ քո հարևանությամբ է ապրում»: «Ո՛չ, դա էլ իմ սրտով չէ»: Ազատ ժամանակ, մի քանի տուն, ամեն տեսակի բարիքներ ունեն ու տանջվում են: ՈՒ գիտե՞ք, թե նրա պես քանի՜-քանի՜սը կան: Եվ այդպես շարունակում են տանջվել մինչ խելագարություն: Ի՜նչ սարսափելի է: Իսկ ամենատանջվածներն ու դժբախտները նրանք են, ովքեր չեն աշխատում, այլ ապրում են իրենց ունեցվածքից ստացված եկամուտների հաշվին: Համեմատաբար ավելի հեշտ է նրանց համար, ովքեր գոնե աշխատում են:

Նախկինում արտադրության մեջ «խելագար անիվ» էր անվանվում չաշխատող անիվը, որի վրա անցկացնում էին հաղորդափոկը, որպեսզի կարողանային առանց շարժիչն անջատելու՝ հաստոցի աշխատանքը դադարեցնել:

Հայր Պաիսիոս ԱԹՈՍԱՑԻ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7524

Մեկնաբանություններ