«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կարևոր երկու առաջարկություն

Կարևոր երկու առաջարկություն
12.04.2024 | 20:26

Հարգելի ընկերներ, հարկ եմ համարում դիմել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հարգելի ղեկավարներին հետևյալ առաջարկությամբ։

ԱՌԱՋԻՆ
Լեռնային Ղարաբաղից բռնությամբ տեղահանված հայ բնակչությունն արդեն մի քանի ամիս է` գտնվում է Հայաստանում։ Նրանք այնտեղ են թողել իրենց տունը, գույքը, ամբողջ ունեցվածքը, այգիները, ընտանի կենդանիները և այլն։
Շատ կխնդրեի` հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նման ստեղծեիք մի քննիչ հանձնաժողով, որը հաշվի կառներ բռնի տեղափոխված մեր հայրենակիցների կրած վնասները։ Համոզված եմ, որ այդ աշխատանքի արդյունքը ապագայում շատ անհրաժեշտ կլինի։

ԵՐԿՐՈՐԴ
Մեր նշանավոր գիտնական, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը, հսկայական ջանքներ ներդնելով, ժամանակին գրի է առել 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների հիշողությունները, որոնք հանդիսանում են շատ կարևոր սկզբնաղբյուրներ։
Այժմ համոզված եմ, որ կգտնվեն ազգագրագետ ու բանասեր մարդիկ, ովքեր կհետևեն Վերժինե Սվազլյանի օրինակին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հուշերը գրի առնելով` նրանք նույնպես կարևոր նշանակություն ունեցող
գործ կկատարեն։

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Հայաստան. 1919-1922 թվականներ» աշխատությունից մի հատված։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
1918 թ. դեկտեմբերի 18-ին Հովհաննես Թումանյանը «Մշակ» թերթում հրապարակեց դիմում՝ ուղղված հայ ժողովրդին։
«Մեր Հայրենիքի մեծագույն մասը,-գրում էր Հ. Թումանյանը,-այսօր ավերակ է ու ամայի: Միլիոնի է հասնում կոտորված հայերի թիվը, իսկ կենդանի մնացածները հալվում ու մաշվում են օտար երկինքների տակ՝ «փախստականի», «գաղթականի» ճակատագրին ենթարկված»։ Այնուհետև Հ. Թումանյանը կոչ էր անում ոչ մի ջանք չխնայել, որպեսզի «հաշտության մոտալուտ վեհաժողովի սեղանի վրա դրված լինի հայության կրած անլուր տառապանքների լիակատար պատկերը և տված հսկայական զոհերի ճիշտ թիվը»։
Հ. Թումանյանը տեղյակ էր պահում, որ Հայ հարենակցական միությունների կենտրոնական հանձնաժողովը հայոց կառավարության հավանությամբ կազմել է Հատուկ քննիչ հանձնաժողով և կոչ էր անում ամեն մի գիտակից Հայի աջակցել դրան։
«Հայ ժողովրդի մարտիրոսության պատմությունը,- ընդգծում էր Հ.
Թումանյանը, - պիտի պատրաստ լինի մինչև հաշտության վեհաժողովի բացումը և, համենայն դեպս, շատ վաղ, քան նրա փակումը»։
Հ. Թումանյանը դիմումի վերջում գրում էր.
«Նա, ով նյութեր ունի հավաքած՝ հայության դահիճների գազանությունների մասին, մեր ժողովրդի կրած աղետների ու նյութական վնասների մասին Թուրքիայում, թե Կովկասում, թող անմիջապես Հանձնաժողովի տրամադրության տակ դնի այդ նյութերը։ Գազանությունների զոհերի ու ավերակների լուսանկարների և աղետների լուրջ ուսումնասիրությունների համար Հանձնաժողովը պատրաստ է վճարել բավարար վարձատրություն փոխադարձ համաձայնությամբ։ Լուրջ ուսումնասիրություններ ասելով, Հանձնաժողովը հասկանում է ճշգրիտ վիճակագրական թվերի, արժանահավատ վկայությունների և հավաստի տվյալների վրա հիմնված հետազոտություններ։
Հայ ժողովրդի արդար դատի համար պետք չէ ոչինչ, բացի ճշմարտությունից»։
Դիմումը կոչ էր անում Հանձնաժողովին ցույց տալ դրամական
օժանդակություն։ (Հ. Թումանյան, ԵԼԺ, S. 7. Երևան, 1995, էջ 365-367):
Քննիչ հանձնաժողովը Հ. Թումանյանի գլխավորությամբ սկսեց եռանդուն աշխատանք` նպատակ ունենալով երեք ամսում`1919 թ. փետրվարից մինչև ապրիլ, ավարտել գործը։
Քննիչ հանձնաժողովի անդամները լինում էին տարրեր վայրերում ապաստան գտած փախստականների մոտ, գրի առնում նրանց կրած կորուստների վերաբերյալ տվյալները։

Սակայն աստիճանաբար զգացվում էր նյութական միջոցների պակաս, որը ստեղծում էր հասկանալի դժվարություններ Հանձնաժողովի աշխատանքի համար։ Դրանք հաղթահարելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետ Խատիսյանին Հ. Թումանյանը 1919 թ. մարտի 4-ին ուղարկում է հետևյալ հեռագիրը.
«Համաշխարհային պատերազմում հայերի կրած վնասները որոշող բյուրոն թախանձագին խնդրում է արագացնել Պառլամենտի թույլտվությունը 300 000 դրամական օժանդակության հարցը բյուրոյի աշխատանքի համար։ Դանդաղելը կարող է հանգեցնել բյուրոյի գործունեության ուծարմանը՝ մասնավոր միջոցներով հավաքված գումարի սպառման պատճառով։ Բարեհաճեցեք պատասխանը հեռագրել»։ (Նույն տեղը, 6. 10. 19 305): Ինչպես երևում է 1919 թ. ապրիլի 22-ին Քրիստափոր Վերմիշյանին Հ. Թումանյանի գրած նամակից, Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը և պառլամենտը զլացել են ընդառաջել կատարելու Մեծ բանաստեղծի խնդրանքը։
«Եվ էն էլ,- գրել է Հ. Թումանյանը, – Հայ ժողովրդի կրած տանջանքների ու վնասների գործը, նրա արդար պահանջի գործը, միլիոնավոր կեղեքվածների ու թալանվածների գործը և էդ մարդիկ, որոնք էդքան անկարևոր են համարում էդ գործը ու էդպես անցնում դրա վրից էդ մարդիկ համարվում են էդ ժողովրդի ներկայացուցիչները: Բանից դուրս է գալիս՝ ամբողջ աշխարհքը պահանջ ունի՝ բացի հայությունը»։ (Նույն տեղը, Հ. 10, էջ 309-310):
Սակայն Հ. Թումանյանը գիտակցելով իր սկսած գործի կարևորությունը, չէր նահանջում և ձգտում էր դա իր ավարտին հասցնել, հաղթահարելով ֆինանսական և այլ դժվարությունները։
1919 թ. հունիսի 7-ին Հ. Թումանյանը նորից նամակով դիմել է դաշնակցա- կան կառավարության վարչապետին։ Հիշեցնելով կառավարությանն ուղարկած իր բազմաթիվ ձեռագրերն ու հայտարարությունները` Հ. Թումանյանը հայտնում էր իր դժգոհությունը, որ այդքան կարևոր գործի համար Հանրապետության պառլամենտը 300 000-ի փոխարեն հատկացրել է ընդամենը 50 000 ռուբլի և այդ պատճառով Քննիչ հանձնաժողովը դադարեցրել է աշխատանքը:
Այնուհետև ներկայացնելով հանձնաժողովի կատարած ֆինանսական ծախսերը, Հ. Թումանյանը հիշեցնում է, որ 1919 թ. հունվարին Թիֆլիս եկած «պատվիրակության անդամներից և հայ մինիստրներից ոմանք շարունակ պնդում էին, թե հանձնաժողովի գոյությունն իմաստ չունի, քանի որ արդեն ուշ է. Փարիզի կոնֆերենցիան այսօր-վաղը բոլոր հարցերը կվճռի»։
«Եվ նրանցից ոչ ոք չէր մտածում,- շարունակում է Հ. Թումանյանը, – որ Հանձնաժողովի գործունեությու յունը՝ բացի գործնականից, ունի նաև կարևոր պատմական արժեք և, որ գլխավորն է, ամենևին չէր մտահոգվում այն հարցով, որ ժամանակին չի կատարվել այդ անհրաժեշտ և գերազանցորեն կառավարական գործը»։
Ավելացնեմ, որ այդպես էլ Հ. Թումանյանին չհաջողվեց ավարտել այնքան կարևոր աշխատանքը, քանի որ ինչպես վերևում է նշվել, Շահան Նաթալիի վկայությամբ «Հայկական նորաստեղծ Հանրապետութիւնը կարիքն ունէր Թուրքիոյ բարեկամութեան»։
Եթե Քննիչ հանձնաժողովն ավարտեր աշխատանքը, ապա այժմ մենք կունենայինք Անդրկովկաս և Հյուսիսային Կովկաս գաղթած ավելի քան 300 հազար արևմտահայերի, ինչպես նաև Արևելյան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կրած մարդկային կորուստների և նյութական վնասների մասին հավաստի տեղեկություններ։

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4157

Մեկնաբանություններ