«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Շնորհավո՛ր ծնունդդ, ՀԱ՛Յ...

Շնորհավո՛ր  ծնունդդ, ՀԱ՛Յ...
11.04.2024 | 11:02

Գիտեք՝ ով է այս մարդը:

Միգուցե շատերդ չճանաչեք, քանի որ զբաղված եք քաղաքականությամբ՝ Դոգին եք լսում, կամ լոք-դաուն եք եղել՝ ջոնի-բռջոնի եք լսում:

Ինչու՞ այդ երկուսին հիշեցի, քանի որ օն-լայն ռեժիմով 10 000 մարդ է նրանց նայում։

Ներողությում եմ խնդրում, որ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նվիրված այս գրառման մեջ, վերջին երկուսի անունն եմ հիշատակում, բայց դառը ճշմարտությունը միշտ էլ նախընտրելի է, համենայն դեպս, ինձ համար։

Մովսիսյանն այն մարդն էր, որ իր կարճատև կյանքի ընթացքում ապրեց 5000-10 000 տարի։

Նա ապրեց 5 տասնամյակ, բայց հային նվիրեց իր պատմության մի քանի հազարամյակ։

Ես երբեք անձնապես շփում չեմ ունեցել հայորդու հետ, այդ պատիվը չեմ ունեցել, սակայն միշտ, երբ ես ցանկացել եմ հետ գնալ արմատներիս, ու համացանցը փորձել եմ օգտագործել ինքնակրթության համար, ես առաջին հերթին YouTube-ում, կամ google-ում գրել եմ` Արտակ Մովսիսյան։

Նա այն մարդկանցից էր, որ ինձ իմ կյանքում տվեց ամենաթանկարժեքը՝ իմ առաքելության բանալին, իմ՝ հայ լինելու իմաստը, իմ՝ աշխարհը հայի աչքերով ճանաչելու հեքիաթը։

Եվ նաև նրա շնորհիվ է, որ ես հայոց պատմության իմ ժամանակների ընթացքին նայում եմ անցյալի խորքից։

Նայում եմ՝ ու նույնիսկ ժպտում եմ այն մարդկանց, ովքեր մտածում են, որ հայն իր արիական կռվում տապալվել է։

Արտակ Մովսիսյանի աշխարհից այս ամենը նշմարվում է որպես հայոց պատմության սխալներից դասեր չքաղելու մի փոքրիկ դրվագ։ Ես հենց այդ պատմությունից գիտեմ, որ գիշերը լուսաբացից առաջ՝ ամենամութն է լինում։ Եվ գիտեմ, որ հայոց պատմությունը 21-րդ դարի իր իսկական կռիվը չի տվել։

Ես այդ պատմությունից գիտեմ, որ տականքների պակաս մեր ազգը երբեք չի ունեցել, բայց նաև գիտեմ, որ երբ հետ են քաշվում ծաղրածուները, առաջ են գալիս իսկական հերոսները։

Այդպես է եղել միշտ, ու այդպես կլինի հիմա։

ՈՒղղակի հիմա կոդ է խախտվել, ինչն իր անմնացորդ նվիրումով փորձում էր շտկել դոկտոր-պրոֆեսոր Մովսիսյանը։ Իսկ ո՞րն է այդ խախտված կոդը․․․օրինակ, մայրը, ով կարող է մեկ ժամ լսել զազրելի հայհոյանք, մաղձ, կեղտ, նա չի կարող արտակմովսիսյաններ ծնել, նա չի կարող տալ առողջ սերունդ, կրթված քաղաքացի, նվիրված հայորդի, առաքինի դուստր։ Այո՛, ընդունել է պետք, որ հայի գիտակցությունը հավասարված է բռջոնիության մակարդակին։ Դա զրոյական կետ չէ, դա ցածր է զրոյից, իսկ ինչու է այդպես՝ քանի որ Արտակ Մովսիսյանի հաղորդումները ավելի քիչ հայ նայեց, քան Դոգի լայվերը (ի դեպ, ես նրան չեմ մեղադրում, նա էլ է պահանջարկ)։

ՈՒ գիտեք՝ խնդիրը միայն իշխանավորների մեջ չէ, քանի որ համոզված եմ՝ իշխանություններն ու նրանց դիմագիծը հասարակության պահանջն են։

Ինչ պահանջում է մարդը, դա էլ տեսնում է 21-րդ դարի էկրաններից, ինչ բացականչում է մարդը, ի պատասպան բացականչում են վերևներից։ Օրվա ղեկավարները այսօրվա քաղ-հասարակության դիմագիծն են, նրանց մեղադրել պետք է այնքանով, ինչքանով որ մենք մեզ, մեր արդար կամքով, կգամենք մեզ ծանր ինքնախոստովանությանը։

Այն խոստովանությանը, որ մենք մեր պատմության կրողները չեղանք, մենք հեռացանք մեր պապերի հիշողությունից։

Մենք, որ լռում էինք, երբ հերոսի պապ էր կեղծվում, ՈՒրֆանյանի շիրմաքարն էր պղծվում, և մենք, երբ ողբում էինք, երբ տեսանք, որ այդ ամենը արդեն անում է թուրքը։

Եվ ինչու՞ ենք մենք փորձում այսքանից հետո երևալ ավելի սուրբ, քան Հռոմի պապը։ Մենք մեզ ե՞նք խաբում, թե՞ ցանկանում ենք խաբել մեզնից դարերով առաջ ընկած աշխարհին։ Սա է իրականությանը և այդ իրականության համար հայոց պատմությունը չէ, որ մեղավոր է, այլ մենք, ամեն մեկս, որ չենք փորձում բեկել ու ճիշտ ուղղու վրա դնել պատմության այն ծուռ ընթացքը, որը չգիտենք, թե երբ ծռվեց։ Այսօր հայը կարող է ուղիղ նայել մի ուրիշ հայի դեմքին ու ասել՝ դու թուրք ես, դու կռված չես, դու դավաճան ես:

Ես հանգիստ եմ այնքանով, որ նմանատիպ աղբը պատմությունն իր հետ սրբում ու տանում է, տակը միայն մնում են թվեր, փաստեր, անուններ․․․Թվերը միշտ այդ պատմության մեջ վկայում են ժամանակը և կատարված գործը, փաստերը վկայում են, որ այդ գործը իրոք եղել է (անկախ տեղեկատվական աղբից), անունները վկայում են, թե ում ժամանակներում է եղել այդ ամենը։

Սրանով է, որ մարդն ապագայից հասկանում է, ով է պատմության նվիրյալը, ով է դավաճանը, ով է հաղթողը ու ով է պարտվողը։

Իսկ ի՞նչ է մեզ պետք, որպեսզի մենք կարողանանք կերտել ավելի լավ պատմություն, քան ժառանգված է մեզ՝ մենք պետք է առաջ ընկնենք ներկայից ու հասկանանք, ինչ է մեզ ապագայում սպասվում, եթե խելքի չգանք։

Իսկ այդ ամենը հասկանալու համար, մենք պետք է Արտակ Մովսիսյան, Պարիս Հերունի, Թումանյան, Կոմիտաս կամ ավելի ուշ՝ Խորենացի, Եղիշե, Մաշտոց կարդանք ու ուսումնասիրենք։ Իսկ դա ուսումնասիրելու համար մենք մեր ներսում պետք է դոգությունն ու բռջոնիությունը մերժենք, որը չենք ցանկանում անել։

Թելն է կտրվել, որը մեզ մեր անցյալից կապում է մինչ ներկան․․. իսկ ապագա գնալու համար թելն ամուր բռնել է պետք։ Քանի մենք այդ թելի ակունքներին չենք հասել, չենք կրթվել, չենք հասկացել, թե որտեղ են քարկապները, մենք չենք կարող առաջ գնալ։ Մենք դրանով կնմանվենք կուրացած ինչ-որ արկածախնդրի, ով համոզված է, որ լավ է լինելու, սակայն չգիտես ինչու, նա իր գլուխը միշտ պատին է խփում։

Եվ թող ամեն մի հայ իմանա, որ իրենից է կախված իր տեղը հայոց պատմության մեջ, և թող ամեն մի հայ իմանա, որ պատմությունն անհատներն են կերտում, որոնց հետևից քայլում է ազգը։

Մեր որոշելիքն է՝ մենք կդառնանք աղբ մեր պատմության էջերում, թե՞ մենք կլինենք այն զավակները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որ պատմության անիվը լինի անվերջ։

Հարգել է պետք հենց այս մարդկանց՝ Արտակ Մովսիսյանի նմաններին, քանի որ նրանք մեր հիշողության շտեմարանների պահապաններն էին այն շտեմարանների, որտեղ փոշոտ գրքերի բովանդակության մեջ շողշողում են Նժդեհները, Անդրանիկները, Տիգրան Մեծերն ու Հայոց դիցերը․․․

4 դեկտեմբերի, 2020 թ.

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9203

Մեկնաբանություններ