Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ» ԴԵՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ» ԴԵՄ
20.03.2012 | 00:00

«Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը կազմակերպել է ստորագրահավաք ընդդեմ «Կյանքի խոսք» կազմակերպության: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է հայտարարություն հետևյալ բովանդակությամբ. «Մենք ցանկանում ենք հայց ներկայացնել համապատասխան մարմիններին, որ «Կյանքի խոսք» աղանդը զրկեն կրոնական կազմակերպության կարգավիճակից, քանի որ այդ աղանդը հակասում է ՀՀ օրենքի որոշ կետերի, այն է` քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որևէ հարկադրանք կամ բռնություն ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս։ Հուսանք՝ «Կյանքի խոսքի» պարագլուխներն այնքան էլ անմիտ չեն և ինքնակամ կհրաժարվեն իրենց կործանիչ գործունեությունից»:
«Կյանքի խոսքի» ներկայացուցիչները փորձում են հավատացնել, որ իրենք աղանդ չեն, քրիստոնեական քույր եկեղեցի են։ «Միացյալ երիտասարդական լիգա» շարժման ղեկավար ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, սակայն, համոզված է, որ «Կյանքի խոսքը» քայքայիչ աղանդ է։ Ըստ Սևակի` դա է փաստում նաև Հայ առաքելական եկեղեցին, իսկ մենք՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, պետք է ունկնդիր լինենք մեր հոգևոր հայրերի խոսքին։
Ֆեյսբուքյան ստորագրահավաքի տակ ոմանք, վկայակոչելով, որ հազարավոր հայեր այսօր անդամակցում են այս կամ այն կրոնական ուղղությանը, նշում են, որ աղանդների նկատմամբ անհանդուրժողականությունը պառակտում է հայ ազգը։ Սևակն այս տեսակետին համամիտ չէ։ «Մեր նպատակը ոչ թե մոլորված մարդկանց մեզնից վանելն է, այլ աղանդների պարագլուխների դեմ պայքարը, որովհետև նրանք քայքայում են մեր ազգը»,- ասում է շարժման ղեկավարը։ Նա նաև նշում է, որ միայն ստորագրահավաքով չեն սահմանափակվի աղանդների դեմ ծրագրված իրենց ակցիաները, կկազմակերպվեն ցույցեր, երթեր, լայնածավալ այլ միջոցառումներ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Սևակը համոզված է, որ աղանդների դեմ համախմբված պայքարի դեպքում կկարողանանք չեզոքացնել այդ չարիքը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ