ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Սուրմալուի» առումը. Անդրանիկ Թևանյան

«Սուրմալուի» առումը. Անդրանիկ Թևանյան
31.08.2022 | 07:31

Հայաստանում ողբերգական դեպքերն ու շոկային իրադարձություններն այնքան շատ են, որ մեկը մյուսին մոռացության է մատնում (Հայաստանում նաև կոնտրաստ է․ ողբերգությունների ֆոնին խրախճանքներ, ժպտադեմ նկարներ, գլամուրային միջավայր, զվարճանք, բայց սա այլ խոսակցության թեմա է)։


Ըստ այդ կանոնի՝ «Սուրմալուի» դեպքն արդեն համարյա մոռացության է մատնվում, մինչդեռ որևէ պետական պաշտոնյայի դեռ մեղադրանք չի առաջադրվել, որևէ մեկը նույնիսկ պաշտոնից չի զրկվել կամ հրաժարական տվել։
Իշխանությունների ուղղորդմամբ քննությունը «տակառը գլորում» է «Սուրմալուի» ղեկավարության վրա, սակայն հայտնի է դարձել, որ առնվազն հանցավոր անգործության են մատնված եղել դատախազությունը և քննչական կոմիտեն։ Սակայն դատախազությունից ու քննչականից պատասխանատվության ենթարկվող չկա։ Նույնիսկ ակնարկ չկա դրա մասին։
Պետական կառավարման համակարգի մեղավորությունն այս գործում ակնհայտ է։ Զոհվել է 16 հոգի, այդ թվում՝ հղի կին, երեխա, բայց թեման ծածկադմփոց է արվում։


Ինչ վերաբերում է «Սուրմալուի» առևտրականներին, ապա նրանց կրած վնասի հարցը օդում է մնացել։ Իշխանություններն ասում են, որ չեն փոխհատուցելու վնասը։ Դա նշանակում է, որ սրանց համար քաղաքացին, որին իրենք հպարտ էին անվանում, որին, իբր, սիրում էին, ոչ միայն տուգանքի, այլ նաև վնաս կրելու, իրենց մուծվելու և զոհվելու մատերիալ է։ Լինի դա ռազմի դաշտում, փողոցն անցնելիս կամ առևտրի վայրում։
Հ․Գ․ «Սուրմալուի» դեպքը, բացի ամենից, նաև քաղաքական է։ Այն ցույց է տալիս կառավարության քաղաքականությունը բիզնես դաշտում։


Սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու «հեղափոխական» իշխանությունների կողմից կապիտալի կուտակման ագրեսիվ փուլում պետք է ուշադիր հետևել, թե ինչ է լինելու «Սումրալուի» տարածքում, ովքեր են պտտվելու դրա շուրջ և ինչ բիզնես է իրականացվելու մարդկանց դիակների վրա։

Դիտվել է՝ 9976

Մեկնաբանություններ