ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գևորգ Գևորգյան․ Նիկոլի իշխանությունը գովերգում է հակառակորդ Ադրբեջանին

Գևորգ Գևորգյան․ Նիկոլի իշխանությունը գովերգում է հակառակորդ Ադրբեջանին
23.05.2020 | 23:12

Ադրբեջանական հակահայկական քարոզչության արդյունքում՝ գերմանական տիրույթում գտնվող arzach.de կայքը, Արցախի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնական էջը և մի շարք այլ էջեր փակվել են Գերմանիայի կողմից։ Իսկ վերջին շրջանում էլ ադրբեջանի իշխանությունը բացահայտ և ակտիվորեն խրախուսում է «Էրիվան՝ ադրբեջանի հանրապետություն» լոզունգներով և պատմության խեղաթյուրմամբ զբաղվող տասնյակ կազմակերպությունների։


Իսկ Հայաստանի իշխանազավթ գլոբալիստները այս ամենին դիվանագիտական, քարոզչական և արտաքին հարաբերությունների տիրույթում ոչ միայն որևէ պատասխան չեն տալիս, ավելին՝ ագրեսոր պետության մասին խաղաղասիրական կոչեր են տարածում, իսկ ռազմավարական գործընկեր, բարեկամական հարաբերություններ ունեցող, ինչպես նաև սահմանակից դրացի-հարևան պետություննների հետ ստեղծում են վիճահարույց հարաբերություններ: Վերջին օրինակը Առողջապահության նախարարի հայտարարությունն է՝ Վրաստանի առողջապահական ոլորտի վերաբերյալ, որը ոչ միայն բամբասանք է պետական մակարդակով, այլև ազգային անվտանգության տեսանկյունից մեր երկրի պետական շահը ոտնահարող քայլ:


Նիկոլի իշխանությունը, մի կողմից՝ արտաքին քաղաքական դաշտում բարդագույն խնդիրների առաջ է կանգնեցնում պետությունը, իսկ մյուս ֆրոնտով գովերգում է հակառակորդ ադրբեջանին, վերջինիս, անձամբ բնորոշելով կառուցողական: Իսկ ներքաղաքական կյանքում, հարազատ «խառնել-թռնել» ձեռագրով, փորձում է ակտիվացնել իր ձեռամբ, երկու տարի առաջ կյանքի կոչված ատելության և պառակտման պրոցեսները, դրանք հասցնելով ընդհուպ՝ քաղաքացիական բախումների:
Մյուս կողմից էլ, ձեռքերը ծալած չի նստում, չեղարկելով գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները, փաստացի նպաստում է վարակի ահագնացող տեմպերի աճին: Հաջորդը՝ հենվելով վարակակիրների մեծ թվի վրա, չի բացառվում, որ կսահմանեն տոտալ կարանտին: Դատելով այս ամենից ակնհայտ է, որ իշխանությունը իր քաղաքական նպատակներն է փորձում կյանքի կոչել մարդկային կյանքերի և առողջության հաշվին: Դեռ հույս ունեն, որ կկարողանան իրենց ազգադավ նպատակները վերջնականապես իրականացնել:


Պարզվում է, այս դասալիք քայլարածները ոչ միայն կարճամիտ են, այլև իրականության զգացումը ամբողջովին կորցրած։ Նույնիսկ չեն ընկալում, որ իրենց արագ հրաժարականը առաջին հերթին իրենց է պետք, հակառակ դեպքում ենթարկվելու են պատասխանատվության այնպիսի ծավալի, որը որպես աննախադեպ իշխանազավթման և հայրենիքը կործանելու օրինակ, թերևս ներառվի համաշխարհային պատմության էջերում՝ վերտառությամբ. «թե ինչ է լինում, երբ իշխանության ղեկին են հայտնվում ծայրահեղ պոպուլիսները, պաթոլոգիկ սուտասանները, ագրեսիվ հակառակորդին կառուցողական համարող դասալիքները, կեղծ խաղաղաղասերներն ու ազգատյաց «երջանիկ անհատները»։
Շատ ծանր է լինելու հաջորդ իշխանության բեռը, սրանք երկիրը հասցրել են սոցիալ-տնտեսական, առողջապահական, բարոյա-հոգեբանական, արտաքին քաղաքական կոլապսի։ Հաջորդ իշխանությունը սրանց քարուքանդ արած ավերակներից, նորից երկիր պետք է կառուցի:


Բարդ է լինելու, աշխատատար, նվիրում ու քաղաքական կամք, առանց պաթոսի, իրական հայրենասիրություն պահանջող, մեր Ազգը հարատևման և հաղթանակելու Աստվածային շնորհ ունի:
Նիկո´լ, չսիրեցիր էլի էս Աստվածային Երկիրը...
Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ:

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ