ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Ձմռան խորհուրդը

Սամվել ՍԵՎԱԴԱ. Ձմռան խորհուրդը
09.01.2016 | 11:29

ՈՒզում եմ ասել` ձմռան խորհուրդը ուրիշ է:

Լրիվ ուրիշ:
ՈՒզում եմ ասել, տարվա մյուս եղանակներին չես հասցնում կամ չի ստացվում ներանձնանալ:
Ձմեռն իր հետ մի տեսակ սկիզբ է բերում:
Կարողանում ես շուլալվել ձյունե վերմակի մեջ, փակվել գոնե կիսով չափ ինքդ քո կեղևի մեջ ու վերապրել անցածը, վերագնահատել կյանքդ, վարքդ ու ապրելակերպդ:
Փորձում ես հասկանալ գոյությանդ իմաստը:
ՈՒրիշ բան` եթե իսկապես հասկանում ես կամ չէ:
Մի տեսակ միստիկ բան կա ձմեռվա մեջ:
Հատկապես, երբ ձյունը խոշոր փաթիլներով նստում է, ու մարդիկ մի տեսակ բարի են դառնում:
Բոլորի մոտ երջանկության սպասում կա ու հավատ:
Չեղած տեղը` էլի բան է..
Հուսանք, որ էս ձմեռը լավ սկիզբ կլինի մեր երկրի համար:
16 թիվը ինձ համար մոգական է եղել միշտ, ու ես հավատում եմ նրան:
Մի լույս կվառվի մեր ճանապարհին:
Եղիցի լույս:

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ