Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Առաքելության» ձախողումը կհանգեցնի Փաշինյանի արտաքին լեգիտիմության կորստին, իսկ դա նրա վերջն է

«Առաքելության» ձախողումը կհանգեցնի Փաշինյանի արտաքին լեգիտիմության կորստին, իսկ դա նրա վերջն է
15.06.2024 | 12:14

Կանխատեսելի էր, որ, օգտվելով իրավիճակից, իշխանությունը անցնելու է բռնաճնշումների և սկսի շաժման ակտիվի ձերբակալություններ, քանի որ իշխանապահպանման միակ դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով: Այսինքն, իր գործողությունները կարող են հիմնարար ընդհանրություններ չունենալ սահմանադրականության, օրինականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման հետ, ինչը ներքին լեգիտիմության շահ է: Արտաքին լեգիտիմությունը այդ ամենը կարող է համարել երկրորդական և չորրորդական, իսկ առաջնային՝ իշխանության առաջ դրված և օտարի շահերից բխող առաքելությունը:

Որքան Փաշինյանը քիչ-քիչ բացում է իր «առաքելության» շրջանակները (առայժմ՝ Սահմանադրության փոփոխություն, արտաքին վեկտորի փոփոխություն, տարածքների հանձնում), այնքան թափ է հավաքում և դեռ հավաքելու է հանրային դժգոհությունը: Որքան հակաիշխանական գործիչները, խմբերը, քաղաքական միավորները, շարժումները, քարոզչական խմբերը ավելի ու ավելի հասանելի ու բարձր են սկսում խոսել և գործել նրա «առաքելության» և քայլերի դեմ, ստեղծելով ծավալի էֆեկտ, այնքան դանդաղում է «առաքելության» իրականացման ընթացքը, և ստեղծվում է ռիսկ, որ այն կարող է ձախողվել, ինչն ինքնին կհանգեցնի նաև Փաշինյանի արտաքին լեգիտիմության կորստին, իսկ դա նրա վերջն է:

Սա նշանակում է՝ որքան նա առաջ գնա իր «առաքելության» իրականացման մեջ, նույնքան էլ կոշտացնելու և բռնաճնշումների է դիմելու, ինչի կանաչ լույսը «առաքելության իրականացման» շրջանակներում նրան տրվել է: Արևմտյան հյուրերն ու հայտարարությունները դրա վկայությունն են:

«Առաքելության» ծավալը որքան կործանարար և վտանգավոր է Հայաստանի համար, նույնքան էլ կործանարար և վտանգավոր է Փաշինյանի համար դրա չկատարումը, ուստի կատարումը պարտադիր է, և այդ բեռը զուտ ավտոկրատական մեթոդներով այլևս կրել հնարավոր չէ, պետք է անցնել կա՛մ բռնաճնշման, վերածվելով դեսպոտի, կա՛մ ֆիզիկապես և քաղաքականապես չքվել:

Ուստի բոլոր նրանք, ովքեր իրականում պատրաստ են ձախողել այդ «առաքելությունը», պետք է պատրաստ լինեն, նվազագույնը, թե՛ իրենց նկատմամբ ոտնձգությունների, թե՛ բռնաճնշումների, և թե՛ իրավունքների խախտման: Մյուսները պետք է անհոգնել կանգնեն և աջակցեն բռնաճնշվողներին: Պրոտեստանտ հանրային տրամադրությունները, որոնք ահռելի են երկրում, համր վիճակից դուրս են գալիս և դառնում խոսող, գործող և հանրայնացվող:

Չկա և չի եղել մի ռեժիմ, որը «թավշյա և լիբերալ սկզբունքներով» գա, ձախողվի, հետո դառնա իբր «պետականապահպան», իսկ հետո դա էլ ձախողի և վերջում, հանուն իշխանության պահպանման, չդառնա այդ ժողովրդի թշնամին:

P.S. Առաքելության ծանրությունը պահանջում է, որ Փաշինյանը ավտոկրատից վերածվի դեսպոտի: Հենց այդ միջակայքում էլ նա և նրա «առաքելությունը» ձախողվելու է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ