Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բաստուրմայի նման պետության սահմանները տաշում ու ծախում են թուրքին

Բաստուրմայի նման պետության սահմանները տաշում ու ծախում են թուրքին
21.05.2024 | 13:31

«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է». Օտտո Ֆոն Բիսմարկ:

«Քաղաքականությունը պատերազմ է՝ առանց արյունահեղության, իսկ պատերազմը՝ արյունալի քաղաքականություն». Մաո Ցզե-Դուն:

«Ասում են՝ քաղաքականությունը երկրորդ ամենահին մասնագիտությունն է, բայց ես եկա այն եզրակացության, որ այն շատ ավելի ընդհանրություններ ունի առաջինի հետ». Ռոնալդ Ռեյգան:

«Քաղաքականությունը չափազանց լուրջ գործ է՝ քաղաքական գործիչներին թողնելու համար». Շարլ դը Գոլ:

«Քաղաքականությունը առևտուր է». ալեն :

Հիտլերը մի լավ խոսք ունի. «Որքան բախտավոր են իշխանությունները, որ մարդիկ երբեք չեն մտածում»։

ՀՀ ԱԺ նախագահը պարզ կանգնում-ասում է, որ երկիր պահելը դա առևտուր է, ու քիչ չի ասում է, մի հատ էլ՝ գործով են ապացուցում՝ պետության սահմանները բաստուրմայի նման տաշելով ու թուրքին ծախելով։

Ինչքան կարելի է հոգեպես նվաստ լինել՝ ՀՀ իշխանություններին սատարելու համար։

Ես այդպես էլ չկարողացա հասկանալ՝ մեր պետությանն ավելի մեծ վնաս ովքեր են տվել՝ հիմար տգետնե՞րը, թե՞՝ կրթված տականքները:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 7211

Մեկնաբանություններ