Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ոչ թե խոսել է պետք, այլ գործել՝ բոլոր հնարավոր միջոցներով

Ոչ թե խոսել է պետք, այլ գործել՝ բոլոր հնարավոր միջոցներով
31.07.2023 | 08:14

Լուռ, անտարբեր ու սովորական կենցաղով ապրելուց զատ կարող եք համատեղությամբ ճշտել, թե Երևանի ձեր բնակարանը կամ գյուղի ձեր տունը մինչև 1991 թիվը պատահմամբ ադրբեջանաբնակ չի՞ եղել:

Հիասթափեցնեմ ձեզ, նախկին ադրբեջանցի բնակվողները, որ հայերին ջարդեցին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ու ԱԽՍՀ այլ քաղաքներում, հետ են գալու, ու գալու են հետ վերցնեն էդ տները, ավելին՝ ՀՀ իշխանությունը դրան աջակցելու է:

Ի դեպ, դա արվելու է ՄԱԿ-ից ստացած մանդատի ներքո, որը փաթեթավորվելու է «ՀՀ-ում ադրբեջանցիների վերաբնակեցման ու դրա հիմքով միջէթնիկ բախումներից զերծ մնալու խաղաղապահ գործողությունների ներքո», որի համատեքստում, որպես խաղաղապահներ, ՀՀ զորք է մտցնելու Թուրքիան:

Ադրբեջանը նախկին ՀԽՍՀ-ում ապրող իր ներկա բոլոր քաղաքացիների անուններն ու բնակարանների վկայականները ունի ու գրագետ է աշխատելու մինչև վերջին կետը:

Այս մասին առաջին անգամ, երբ դեռ նման հրապարակային մեդիա օրակարգ չկար, ես խոսել եմ Հ2 հեռուստաընկերության «Պրոֆակտոր» հաղորդման ժամանակ 2 տարի առաջ:

Այո՛, Ադրբեջանը գրագետ է աշխատում ու համակարգային: Վերցնելու են ամեն բան ու մինչև վերջ, քանի որ ՀՀ-ում կիրառական դիմադրության որևէ աղբյուր չկա, ու ցանկացած աղբյուրի հայտ էլ վերացվում, վիժեցվում է նիկոլոսի ու որոշ ընդդիմադիրների գիտակից ու անգիտակից քայլերով:

Մեզանում ձևավորվել է նման մի վիճակ, որ ամեն բան սկզբում ձեզ թվում է քիչ հավանական, հետո, երբ դա դառնում է իրականություն, դուք դեպրեսիայի մեջ եք ընկնում պայքարի զրո ցանկությամբ, մեկուսանում եք, հետո կրկին ասվում է, թե սա է արվելու, դուք պատասխանում եք, որ քիչ հավանական է, հետո դա կրկին իրականություն է դառնում, ու նույն ցիկլը: Եվ այդպես օր-օրի բնաջնջման օրակարգը դառնում է իրականություն, նյութականանում:

Ես 2018-19-ից ի վեր «սև թուղթ» բերող եմ դարձել, քանի որ իմ հավատքն ու աշխարհընկալումը քաղաքական ռեալիզմն է, իսկ դա ծանր բան է, երբ դու մարդկանց երազելու, հավատալու փոխարեն հորդորում ես քայլել հողի վրայով ու պատրաստվել վատագույնին:

Ցավալին այլ է, որ նման կերպ նաև որոշ «քաղէլիտաներն» են առաջնորդվում. սպառնալիքի, իրականում դրա դեմն առնելու ու կիրառական քայլերի պատրաստ լինելու փոխարեն լոլոներ են կարդում, անում, փորձում վտանգի նախազգուշացումները չտեսնել, հետո, երբ այն իրականություն է դառնում, թե բա՝ արդեն ուշ է, ի՞նչ անենք, ՀՀ-ի իշխանությունը, փաստորեն, կրկնակի, հետո եռակի, քառակի դավաճան է:

Իսկ մյուս քաղէլիտաների մասով հետո պատմության գրքերում կգրվի, որ ՀՀ վարչապետ նիկոլոսը օպերատիվ ռեժիմով 2018-ից երկրի ոչնչացման հետևողական ծրագիր էր իրականացնում բոլորի աչքի առաջ, իսկ տեղացի ընդդիմությունը, նախ երևի 1,5-2 տարի «դավաճա՞ն, թե՞ տգետ» խաղն էր խաղում, երկրի ոչնչացման ամեն հերթական քայլից հետո աղմուկ բարձրացնում, թե բա՝ նայեք, տեսեք երկիրը ոչնչացնում է, հետո՝ մի երկու հացազրույց, մի երկու ասուլիս, երբեմն՝ պիկետ, թեթև միտինգ, ու վերջ:

Ավելին, իրենց մի մասի բիզնես շահերն էլ որ հետազոտես, անհարման բան կստացվի, քանի որ ամենատարբեր տնտեսական կապերով կապված են գործող քպ-ական իշխանության հետ, փայ են որոշ պրոյեկտներում, արտոնություններում. սկզբում քր. գործերը աղմուկով բացվում են որոշ նախկինների (որոշ ընդդիմադիրների) նկատմամբ, հետո առանց աղմուկ կարճվում (կարող եմ գործերն էլ ասել, ձեզ շատ ծանոթ անձերի անուններն էլ ու մնացյալն էլ թվարկել):

Այս պարագայում ամենից ահավորը այլ է. մենք էստեղ ոչնչով ենք զբաղվում, այո՛, ոչնչով, քանի որ ոչ մի քայլ չի արվում գործող իշխանություններից ազատվելու մասով, Արցախում մեր հայերը ուտելու հաց չունեն:

Օրինակ, դուք (մենք) այսօր նախաճաշել եք, չէ՞, կամ արդեն ճաշել, իրենք էդ արդեն չունեն:

Սա սրտաճմլիկ պահ չի, արդեն կոնկրետ էդ փուլն է, ու դեռ ավելին, մարդիկ հենց դրանից արդեն սկսել են մահանալ:

Ու գիտե՞ք ինչ, մի տեսակ լուռ կոնսենսուս կա, որ դե հա, հեսա էլ չեն ձգի, ուզեն-չուզեն կգնան Ադրբեջանի հետ կապերի հաստատման. էդպես, ի դեպ, միայն իշխանությունը չի մտածում, այլ նաև որոշ ընդդիմադիրներ:

Որևէ կերպ ու որևէ ձև ներում չկա ՀՀ գործող իշխանության քաղաքական որոշում ընդունողներին, ուժայիններին ու նրանց աջակիցներին: Նյուրնբերգը, երբ ժամանակը գա, պետք է ամառային ճամբար թվա նրանց:

Իսկ Արցախի մեր հայրենակիցներն առավել էլ ո՞նց հասկանան, որ ՀՀ իշխանությունները ու հանրության մի զգալի մասը թքած ունեն իրենց վրա:

Ցավոք, էս ա:

Այո, ես կոշտ եմ խոսում, քանի որ իրողությունները պետք է բնորոշել այնպես, ինչպես դրանք կան, ձևապաշտությունը իմը չի:

Դրանից խուսափում եք որ ի՞նչ, էնտեղ հայեր են սովամահ լինում, դուք ասում եք՝ կոշտ չխոսենք: Ոչ թե խոսել է պետք կոշտ, այլ շատ վաղուց գործել՝ բոլոր հնարավոր միջոցներով:

Կասեք՝ ոչ, կա պայքար, կասեմ՝ ու՞ր է. կիրառական պայքարը, որ խնդիր է լուծելու՝ օպերատիվի մեջ: Մենք երկարաժամկետ ոչինչ այս փուլում մեզ չենք կարող էլ թույլ տալ: Մենք դա մեզ երեկ էլ արդեն չէինք կարող թույլ տալ:

Մեկ էլ գլուխս չտանեք ռազմավարական ու երկարաժամկետի մանիպուլյատիվ, միլիմետրանոց պայքարի լոլոներով. ձեր տերերի մեսիջները կպահեք քաղաքական հավատացյալների համար:

Կասեք՝ ո՛չ, պայքար կա, կասեմ՝ լավ, կա, իսկ ու՞ր են գործնական քայլերը, տեղերում խմբային կազմակերպումը, գաղափարական աշխատանքը, քաղաքային պայքարի ինստրուկտաժները (առավել չմանրամասնեմ էն, ինչ պետք է լինի) և այլն, և այլն: Ասեք ու՞ր են, ես էլ գամ ձեր կողքը կանգնեմ, ամեն ձև մինչև վերջ օգնեմ.

Այ հենց էստեղ է ծնվում հիմնական հարցը՝ ու՞մ հետ և ու՞մ կողքը կանգնել, ո՞վ է պատրաստ մինչև վերջ գնալուն: Այ էստեղ է դեռ ամենասկզբից հիմնական հարցը, ու նիկոլոսը դա լավ գիտի:

Մեկ էլ մի բան՝ ՀՀ-ն իր պատմության մեջ չի ունեցել առավել թույլ իշխանություն, քան սա է. 120 հոգանոց անվտանգությունը դրա վառ, սակայն ոչ միակ ցուցիչներից մեկն է միայն:

Է՛ս ա:

Էրդողան-Ֆիդանի Թուրքիան Արևմուտքի հետ դեռ ընտրությունների ժամանակ, փաստորեն, նոր սակարկումների միջով է անցել, ու դա մեզ ոչ մի լավ բան չի խոստանում: Էրդողանը ընտրվեց, ու գունավոր հեղափոխություն չարեցին, քանի որ պայմանավորվածություններ եղան, որ ռուս թուրքական «սերը» պետք է ավարտվի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ