Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վարկածի իրավունքով

Վարկածի իրավունքով
05.06.2023 | 15:10

Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։

Ինչու՞։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։

Գուցե բանալին հասարակության լատենտ տրամադրությունների մե՞ջ է, որոնք հաճախ լավ չեն գիտակցվում կամ դեռևս չեն ձևակերպվել որպես հանրային հրապարակային ընթացք։

88-ին ազգային զարթոնք էր, ու զարթոնքի կարգախոսն էր՝ «Միացում»։ Այն բնական պահանջ էր, որը ենթադրում էր հայրենիքի ու հայ ժողովրդի տարբեր հատվածների միացում։ Կարճ ժամանակ անց այն ավելի ընդգրկուն բովանդակություն ստացավ՝ ներառելով անկախ պետականության և սփյուռքի միավորումը, ինչը դարձյալ բնական ընթացք էր։

Չի բացառվում, որ այսօր հասարակության մի մեծ հատվածի մոտ Կվազիզարթոնք է, նույն՝ «Միացում» կարգախոսով, սակայն այսօր դա ենթադրում է թուրքական աշխարհի հետ միացում։

Եթե 88-ին միացումը ենթադրում էր հայկական աշխարհի հատվածների միացում, ապա հիմա՝ թուրքական աշխարհին։

Ես հեռու եմ այն մտքից, որ սա ողջ հայ ժողովրդի գաղափարն է, բայց այդ գաղափարի կրող հատվածը փոքր չէ և ունի իշխանություն, ինչը նրան դարձնում է մեյնսթրիմ։

Եթե այս վարկածը ճիշտ է, ապա դա իրոք բացատրում է չվիրավորվելը, ազգային արժանապատվության ստորացման հանդեպ հանդուրժողականությունը, հայկական Արցախի հանդեպ ազգային կանիբալիզմի հասնող անտարբերությունը և ընդհանրապես շատ բաներ, որ կատարվում են մեզանում։

Մյուս կողմից, եթե այս վարկածը ճիշտ է, ապա մեր անելիքն ավելի հստակ է դառնում, իսկ մեր առաջ դրվող խնդիրը՝ ավելի ձևակերպված։ Կոպիտ ասած՝ դա հայապահպանությունն է։ Հասել ենք այն վիճակին, որ մոնոէթնիկ Հայաստանում հայապահության խնդիր ենք դնում՝ հայկական ինքնագիտակցման, իդենտիֆիկացիայի, լեզվի, մշակույթի, հավատքի։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցին ամենամեծ վստահություն վայելող ինստիտուտն է։ Չի բացառվում, որ սա հասարակության ազգային հատվածի ինքնապահպանման կոնսոլիդացիոն պրոցեսի արդյունքն է։

Վստահ եմ՝ մենք ունենք բավարար ազգային-առաջադիմական ռեսուրս, որով կարող ենք փոխել իրավիճակը։ Բայց դրա համար պետք է գրագետ աշխատանք, ու մենք կարող ենք ստանալ ոչ թե թուրքերին հանձնվող, այլ բանակցող պետություն, ոչ թե ստորացվող, այլ՝ արժանապատվությամբ բարդ լուծումներ փնտրող պետություն և այլն։ Թուրքական միացման ջատագով հասարակությանը մենք ոչ թե պարզունակ ազգայնականություն պետք է հակադրենք, այլ՝ ազգային-առաջադիմական բովանդակություն։

Չի բացառվում, որ այս վարկածը հեռու է ճշմարտությունից, բայց այդ դեպքում պետք են այլ վարկածներ, որոնք կբացատրեն, թե որն է մեր անարժանապատիվ վարքագծի պատճառը։ Արդյոք հնարավոր չէ՞, որ որևէ ՔՊ-ական իր ղեկավարին հարցնի՝ ինչո՞ւ գնացիր Անկարա, ուղարկեիր ում ուզում ես, բայց ինչո՞ւ առաջին դեմքով մասնակցել 5000 հայի սպանության համասեփականատիրոջ, իրեն Էնվերի գործի շարունակող հռչակածի, Բաքվի հաղթանակի շքերթի համահեղինակի երդման արարողությանը։

Ո՞վ ենք մենք։ Այս հարցը շատ կարևոր է, որովհետև հասարակության պրոթուրքական հատվածը, առանց հասկանալու, ի զորու է իրեն էլ, մեզ էլ տանելու աղետի։ Արդեն իսկ տարել է, և հիմա նրանց՝ այդ հատվածի «էլիտային», արևմտյան մայրաքաղաքներում քաջալերում են շարունակել, Բոլթոնի ասած՝ «հրաժարվել կաղապարներից»։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2735

Մեկնաբանություններ

 Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում
Ջուրն իր ճամփան դեռ չի գտնում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը