Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վերջին փամփուշտը

Վերջին փամփուշտը
23.11.2012 | 14:15

Ուշադրություն դարձրեք. ա.ուսանողությունը ոտքի է հանվում բուհերում: Առյաժմ` մեգաֆոնով: Գնում է «ստիչկա», այն է` իրավիճակի լարում: Բ.Բանտերում «ա լա Վրաստան» ոտքի է հանվում կրիմինալը, առայժմ «կար ու կարկատանով»: Գործընթացի գլխին անթաքույց հայտնվում են ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը` Հրայր Թովմասյանի դեմ «արդարացի» մեղադրանքներով: Մի բացառեք, որ հնարավոր է եւ Գլդանի բանտի օրինակով լիքը նկարահանումներ լինեն` Նիժնի Տագիլի նկարահանումների և մնացածի «սդաչին» տալու համար: Գ.Կրակում են, կամ, առավել ստույգ, «կրակվում» են, ինչպես ընդունված է ասել, կրկին նախագահի «ախրանայի» վրա: Հիշենք` 1998-ին կրկին օդանավակայանի ճանապարհին «կրկավել» էր Տեր-Պետրոսյանի «ախրանայի» շեֆ Ռոմիկի` Բուդոյի ավտոմեքենան: Դ.Տոտալ հակաքարոզչություն է իրականցվում Վովա Գասպարյանի դեմ:

Եզրակացություն. կրկին միլիմետր-միլիմերտ վերցվում է Հայաստանը, ինչպես 1998-ին: «Կոնկուրենտ ֆիման» «ռուլետկայի» վերջին փամփուշտը փորձում է զուր չօգտագործել:
Կստացվի՞: Ոչ:Երկու անգամ նույն գետը չի մտցվում... սեփական փառասեր ոտ ու գլուխը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 8604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ