Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աստված ծաղր չըլլա՛ր

Աստված ծաղր չըլլա՛ր
26.07.2012 | 17:17

ՀՀԿ-Վարդանիկ, Վարդանիկ-Սամվել Բալասանյան վեճը մի քանի աստառ ունի.

ա) Կինքնառաջադրվի՞ Վարդանիկը Գյումրու քաղաքապետի ընտրություններում: Եթե առաջադրվի, ապա դա կոլապս է ՀՀԿ-ի համար: Առաջին հերթին` Հովիկ Աբրահամյանի համար: Որովհետև այս ամենի «քավորը», նախ, ինքն է: Ճիշտ է, «ձեռագիրն» անսահման նման է Սամվել Բալասանյանին. 2008-ի նախագահական ընտրությունների շեմին նա էլի շատ արագ ու կազմակերպված կողմնորոշվեց դեպ Սերժ Սարգսյան` ջնջելով ՕԵԿ դաջվածքը յուր ճակատից, յուր «կերած օրթումը»` Սևանա վանքից, ու հարկավոր ժամին հայտնվեց հարկավոր տեղում` նոր գիրը «ճակատին»: Այսօր էլ նա կրկին փորձում է շառից-փորձանքից ազատագրել իր ճակատը: Չհաշված հանգամանքը, որ նրա որդիները շատ ավելի մոտ են ՀՀԿ երիտասարդների (տրվում) է Սամվել Ֆարմանյանի անունը), քան ԲՀԿ-ի «անհարվարդ»-բարեգործների հետ:
Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն կանգնած է երկընտրանքի առաջ. եթե Վարդանիկն առաջադրվի, ապա շատերը ՀՀԿ «մունդիրի» նկատմամբ վերապահումներ կունենան: Այդ է պատճառը, որ մի կողմից` «հապաղում», ոտքը կախ է գցում իրականում ՀՀԿ-ից դուրս գալու դիմում գրած Վարդանիկը, մյուս կողմից` այդ դիմումին ընթացք չտված ՀՀԿ վերնախավը, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից լրիվ դուրս չգա:
Եվ հետո, «ինքնառաջադրվող» (Ղուկասյանն ասել է` ապրենք, տեսնենք) Ղուկասյաններին չափի բերելու, ՀՀԿ-ի պարտադրված քայլը (քրեական հետապնդումների մասին է խոսքը) ՀՀԿ շահերից չի բխելու: Չնայած ժողովուրդը վաղուց է սպասում դրան: Նախագահական ընտրությունների շեմին, «պատժամիջոցների» ռեժիմը սեփական անդամի նկատմամբ ուղղակի նոնսենս կարող է դառնալ ՀՀԿ-ի համար: Մանավանդ որ Վարդանիկը վերջերս սկսել է նաև խոսել «իրեն խփած ժամանակ ընկճված չլինելու» և «այլնի» մասին:
Եվ այնուհանդերձ, հետաքրքիր է, ինչպե՞ս պատահեց, որ Վարդանիկին իր մոտ կանչած Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց հարցերը փակել «չորով», Վարդանիկին մինչև վերջ ու հանգամանալից «բացատրել», թե որտեղ են ձմեռում ՀՀԿ խեցգետինները. չէ՞ որ Հովհաննեսի ճշմարտությունը լոկ հիվանդանում է, բայց չի մեռնում: Համ էլ ինքը համարվում է ահավոր գործնական, «հարց լուծող» տղա: Չի՞ ցանկացել «հարցը լուծել», թե՞ հարցն իր համար «անտառային բարձրագույն մաթեմատիկա» էր: Էլ չենք ասում այն մասին, որ նույն նախագահական ընտրությունների «տակ» անկանխատեսելի Վարդանիկը կարող է և փորձել «այլ կոնկուրենտ ֆիրմաների»` թիմերի հետ խաղերի մեջ մտնել` ՀՀԿ-ից վրեժ լուծելու համար: Չէ, չենք ասում, թե հատկապես դա է արվել. հենց այնպես «մտորում» ենք:
Մանավանդ որ, Հովիկ Աբրահամյանն արդեն ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է` քաղաքական գծով պատասխանատուն, տեղական կառույցների գործունեությունը համակարգող «դեմքն ու ասողը», ինչին ձգտում էր ճիշտ նույնքան, որքան վարչապետի պաշտոնին: Թե՞ Վարդանիկի այս կարգի «բեզպարդոննի» պահվածքով Հովհաննեսի համար էլի լիքը անելիք, լայն դաշտ է բացվում` սեփական անձը կարևորելու, պտույտի մեջ դնելու, «հարցեր լուծելու», իր հիվանդացող ու չմեռնող ճշմարտությունը վեր հառնեցնելու համար` կախված քաղաքական իրավիճակներից: Ի դեպ, Հովհաննես Ա-ի «կալվածքներում»` Արարատի մարզում, ինչպես և վարդանանց Գյումրիում, ԲՀԿ-ն նույնպես շռնդալից հաղթանակ էր տոնել խորհրդարանական ընտրություններում: Գառը գելին պա՞հ են տվել. սա հենց էնպես ենք ասում. մեջբերում ենք ժողովրդական ասացվածք:
Հիմա կարող է, չէ՞, Վարդանիկն իսկապես վիրավորվել ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն ոչ թե Սուքիաս Ավետիսյանի, այլ Գիզիրյանի խորհրդով (թե՞ Հովիկ Աբրահամյանի խորհրդով) Սահակ Մինասյանին Գյումրու տեղական կառույցի ղեկավար կարգեց, վիրավորվել, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ականի թեկնածու առաջադրեց, հետն էլ հարցնել, էդ ինչո՞ւ ընտրությունները «պրավալ» տված մնացածներին չեն տեսնում, չեն պատժում, ավելին` առաջ են քաշում, վերադաս են շինում, իսկ իրեն, ահա այսպես, դիդակտիկ նյութ դարձրած` «գուդ բայ են» անում: Անշուշտ, կարող է:
բ) Գյումրիում տեղի ունեցող զարգացումներն ակնհայտորեն ցուցանում են նաև, որ, բոլոր դեպքերում, էլի կողմեր կան, որ շահագրգիռ են այս էսկալացիայում: Խոսքը չերևացող «ականջների-ատամների» և ձեռներն այս ամենի վրա տաքացնողների մասին է: ՀՀԿ-ին «վա-բանկ» գնացող, արգելակների համակարգից վաղուց զուրկ Գյումրու քաղաքապետն ուղղակի գտածո է վերջիններիս համար, և դեռ էքստրիմի ականատես կարող էինք լինել, եթե ՀՀԿ-ն ճիշտ ժամին, ճիշտ տեղում չկանգնեցներ Վարդանիկի և արդեն իսկ նրա հետևում երևացող ականջների ստեղծագործակական-հոգևոր այդ «վերելքը»:
գ) Հոգևորի մասով: Այն, որ Վարդանիկը կրակի հետ է խաղում, այս ամենին խառնելով Աստծո անունը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն իր աշխարհիկ պաշտոնի համար առանց վարանելու, առանց ներքին զսպիչների ասում` «Աստծու դեմ որոշում եք կայացնում», արդեն վերջն է:
Պստիկ լիկբեզ Գյումրու քաղաքապետի աթոռից ահավոր կախվածության մեջ գտնվող, աշխարհն ու պաշտոնը թողնելու իր ցանկություններին ահավոր գերի դարձած մեր հոգևոր «եղբոր» համար` Աստված ծաղր չըլլա՛ր:
Աստված դատաստանը սկսում է իր սեփական տնից. փնտրիր «չհասկացվածությանդ» պատճառները քո ներսում, մտիր ներքին սենյակդ ու անձնաքննություն արա, սիրելի «հոգևոր եղբայր» (ինչպես դու ես քեզ համարում) կամ պարզապես` Վարդանիկ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ