38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Դա հարսանիք չէր, դա բոշության, տգիտության դեմարշ էր

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Դա հարսանիք չէր, դա բոշության, տգիտության դեմարշ էր
02.09.2014 | 14:48

Հայի մի տեսակ կա, որոնց ճանաչելով կամ նրանց արարքները, վարքագիծը տեսնելով` հիասթափվում ես և ցավում, որ նմանները ևս հայ են:
Չմանրամասնեմ և նման «հայերի» ամբողջ տեսականին իրենց պերճանքով ու թշվառությամբ չներկայացնեմ, քանի որ բազմիցս թե´ ես, թե´ ՖԲ-յան իմ մյուս բարեկամները շատ հաճախ անդրադառնում ենք:
Բայց այն, ինչին ակամա ականատես եղա, քիչ էր մնում ստիպեր ինձ` օրինապաշտ քաղաքացուս, քրիստոնյային հայհոյել: Չգիտեմ` հայհոյեցի՞, չեմ հիշում:
Հարսանիք էր, և ընտանիք էր ստեղծվում, որի համար ես սրտանց շնորհավորում եմ, բայց ցանկանում եմ, որ նրանց զավակներն իրենց նման, իրենց մակարդակի, մարդկային այդ տեսակից չլինեն:
Ազդանշաններ, սիրենաներ, մոտցիկլ-տրիցիկլեր, մի քանի այլանդակ, ձևախեղված լիմուզիններ, քսանից ավել` անպայաման իհարկե սև գույնի «յաշիկ» մերսեդեսներ, երեսունից ավել` էլի բնականաբար սև գույնի զանազան ջիպեր, մի ահագին արդեն սովորական մեքենաներ`հարյուրից ավել: Ու բոլորի պետհամարանիշերը հանած, կարմիր տառերով ինչ-որ «KAKEN» գրառումով համարանիշեր կպցրած: Ինձ թվում է` պատկերացրիք այն աղմուկը, խցանումները, այն անհարմարությունը, որ ստեղծվել էր հատկապես նեղլիկ, բայց աշխույժ Սունդուկյան փողոցում: Հարսնացուն այդ փողոցից էր, և մի ահագին ժամանակ էլ «վայելեցինք» կլարնետի թրքա-արաբախառն կլկլոցները:
Սա այն պահն է, որ չգիտես ինչ ասես, ինչ անուն տաս, ումից պահանջես, ինչպես հասկանաս, ուրախանաս, որ հայ ես, թե՞ ոչ: Թե այդ «Կակեն» մականունով տղան հայ է, հայաստանցի է` ի՞նչ ընտանիքում է մեծացել, կրթություն, դաստիարակություն ստացել, թե՞ հարևան երկրից է:
Իսկ եթե հանկարծ մեկն էլ լեզվական արատ ունենա, թլիկ լինի և փորձի այդ Կակենին անունով դիմի, ես պատկերացնում եմ , թե ինչ կկատարվի այդ խեղճուկրակի հետ:
Դա հարսանիք չէր, դա մղձավանջ էր, դա լպիրշության, անդաստիարակության, ցուցամոլության, գռեհկության, չտեսության, բիրդան հարստացածի, բոշության, տգիտության դեմարշ էր, մի ահավոր տեսարան, երբ դու ամաչում ես, որ այդ և նման մյուս սուբյեկտները նույնպես քո ազգի ներկայացուցիչ են:
Ես նման մակարդակի հարսանիքների խորհրդային տարիներին հարևան երկրում եմ ականատես եղել` Ղազախում, Աղստաֆայում, Կիրովաբադում…
Ոճը, մակարդակը, գռեհկությունը, ցուցամոլության մակարդակը նույնն է` թրքավարի:

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ