38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Քաղաքականությունն ու բարեկամությունը հայկական իրականությունում ենթարկվել են մուտացիայի

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Քաղաքականությունն ու բարեկամությունը հայկական իրականությունում ենթարկվել են մուտացիայի
19.05.2014 | 14:00

Մի քանի օր առաջ ԲՀԿ առաջնորդն իր սեփական օգտագործման հեռուստաալիքին հարցազրույց տվեց, որը որոշ կայքերում վերնագրվեց «բացառիկ հարցազրույց»: Չեմ ուզում անդրադառնալ հարցազրույցում կարդացված խոսքերին, նման խոսքեր հա էլ լսում ենք, ու արդեն նորություն չեն, նույնիսկ հոգնել ենք: Չեմ ուզում խոսել կառավարության նկատմամաբ ԲՀԿ-ի լոյալության մասին` դա ակնհայտ է: Ծառուկյանը առանձնակի շեշտադրումով կարդաց մի արտահայտություն. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ»: Հարցազրույցը նախապատրաստող խումբը, հավանաբար, դա համարում էր հենց այդ ներկայացվող տեքստի մեխը: Ինչևէ:
Իհարկե, համաձայն եմ, որովհետև բարեկամությունն ազնիվ կատեգորիա է, մարդկային, վեհ, երկկողմանի պարտավորեցնող կատեգորիա կամ, ավելի շուտ, զգացում: Իսկ քաղաքականությունը, ինձ թվում է, բոլորը գիտեն, թե ինչ է, և, բացառությունները չհաշված, գիտենք ովքեր են հիմնականում զբաղվում քաղաքականությամբ: Սակայն թե´ քաղաքականությունը, թե´ բարեկամությունը մեր օրերում` հայկական ներկա իրականությունում ենթարկվել են մուտացիայի և տառապում են «հայկական հիվանդությամբ»` խնամի, ծանոթ, ընկեր հենքի վրա:
Հայաստանում բարեկամությունը ոչ միայն քաղաքական կատեգորիա է, այլև քաղաքականության շարժիչ ուժը, գեներատորը, նույնիսկ քաղաքականության փարոսը, ֆլյուգերը, ուղղության ցուցիչը: Ամեն ինչը:
Հայաստանում արեգակն էլ, լուսինն էլ, գիշերն ու ցերեկն էլ, եղանակն էլ, մի խոսքով, ամեն ինչ ծանոթով է: Առանց ծանոթի ոչինչ չես կարող անել, ոչնչի չես հասնի, առանց ծանոթի դու ոչինչ ես: Բացառությամբ, եթե դու այդ պահին իրենց պետք ես:
Դիֆուզիայի օրենքով խառնված են պետական, քաղաքական, մասնավոր գործունեությունն ամբողջությամբ` խնամի, ծանոթ, ընկեր, բարեկամ- հարազատից մինչև սիրուհի: Ներթափանցվել են, սերտաճել, շատ են խառնվել` առանց կատեգորիաների իմաստը հասկանալու: Չափից շատ:

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ