ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արդյո՞ք «Հայփոստի» գործադիր տնօրենն «անհույս գոմիկ է և մեր նամուսով տղերքին ձեռ-մեռ է քցել»

Արդյո՞ք «Հայփոստի» գործադիր տնօրենն «անհույս գոմիկ է և մեր նամուսով տղերքին ձեռ-մեռ է քցել»
18.11.2008 | 00:00

«ԵՎՐՈՊԱՑԻ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԸ ՊՈՒԿ ՏՎԱԾ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»...
Վերջին օրերին ահա այս և այսպիսի վերնագրերի ենք հաճախակի հանդիպում միջազգային մամուլում, ինչի առիթը «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն, հոլանդացի Հանս Բոոննի, բառիս բուն իմաստով, պուկ տալն է Հայաստանից և վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացված «վիրտուալ հրաժարականը»…
Իսկ ի՞նչ է կատարվել իրականում: Պարզվում է` 2006-ի նոյեմբերի 30-ին ամեն գնով և վերջապես «Հայփոստը» հոլանդացիներին նվիրելուց հետո (թե ինչու ենք հատկապես «նվիրել» բառն օգտագործում իրականում ձեռնարկությունը հոլանդացիների կառավարմանը հանձնելու որոշման առիթով, նյութի ընթացքում կմանրամասնենք, թեպետ ժամանակին դրա մասին ավելի քան շատ բան ասվեց) ոմանց, իսկ որոշ լուրերի համաձայն` մեր հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի իրական ծրագրերը նոր-նոր են ջրի երես ելել: Այլ խոսքերով` դեռ 2004-ին է Ռոբերտ Քոչարյանն իր առաջ խնդիր դրել «Հայփոստին» մանրից ամեն կարգի արտոնություններ, մենաշնորհներ, նախկինում չեղած-չունեցած ծառայություններ և նույնիսկ` դիտմամբ սնանկացման եզրին հասցված «Հայնամականիշը» նվիրել` իր «թաշախուստով», ինչը ստեղծվել էր մեր անկախության առաջին իսկ օրերին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած առաջին իսկ հրամանագրերից մեկով: Ի միջի այլոց, թե ինչ արին հոլանդացիները «Հայնամականիշի» հետ, եթե անգամ ներսում քեզ լուր տվող ծանոթներ էլ չունենաս, կարող ես տեսնել Մատենադարանի մոտի «Նամականիշ» խանութում. ինչպես սփյուռքահայերն են ասում` «լացս գուքա», որովհետև այլևս ոչ միայն նախկին առատության ու գեղեցկության հետքն անգամ չկա, այլև պարզվում է` մեր նամականիշներն ավելի շուտ Եվրոպայում կարող ես գտնել, քան մեր իսկ երկրում: Նշեմ, որ այս փայլուն ծրագրի հեղինակները հոլանդացիներն են: Եվ լավ են արել, ի միջի այլոց. «չուտողի մալը ուտողին հալալ է», թող հիմա Սերժ Սարգսյանը գնա ու որոնի այն գեղեցիկ ալբոմները, որոնք մեր պաշտոնատար անձինք և մանավանդ նախագահը նվիրում էին այլ երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրերին: Հայտնի բան է` նամականիշը խիստ հարգի է ամբողջ աշխարհում, իսկ 20-րդ դարի կեսերից թափ հավաքած ֆիլատելիստական շարժումը որոշակիորեն նաև այս կամ այն երկրի գաղափարի, նպատակի քարոզիչն ու տրիբունն է դարձել նաև մեր օրերում…
Բայց գանք հարցին և նկատենք, որ ինչպես արդեն նշեցինք, հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն այս կառույցի հետ կապված այլ ծրագրեր է ունեցել հենց սկզբից, իսկ հոլանդացիների «լկտիություններն» էլ ժամանակավորապես են հանդուրժվել հենց միայն այն պատճառով, որ վերջ-առաջ` որոշված է եղել «Հայփոստն» իրենցով անել: Հետաքրքիր է, որ մեր լրատուները դեռ 2006-ին, այսինքն` հոլանդացիների ժամանման անմիջապես սկզբում էին այս մասին խոսում և Քոչարյանի անունը տալիս նաև հավելում, թե հերթական անգամ նա ոչ թե իր, այլ «Զվարթնոցի» տիրոջ` հայտնի արգենտինահայ Էռնեկյանի «դեմքով» է հանդես գալու: Հանգամանք, ինչը, փաստորեն, ճշտվեց 2007-ի սեպտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ…«Հայփոստը» հավատարմագրային կառավարմամբ տրվում է Էդուարդո Էռնեկյանին կամ «Էռնեկյան գրուպին»…
Հիմա, եթե մեկտեղենք այս բոլոր տեղեկություններն ու լրաքաղը, ակնհայտ կդառնա, որ հավանաբար մտածելով, թե քաղաքական իրադրության պատճառով հնարավոր է գործն այլևս գլուխ չգա, էքսի կողմից առանձին մարդիկ, չի բացառվում նույնիսկ` բարձրաստիճան պաշտոնյաներ, ոչ միայն շտապել են «նադայել անել» հոլանդացիներին, որ սրանք ժամկետից շուտ թողնեն-Հայաստանից հեռանան, այլև անցել են «դրանց գայկեքը կուկույավարի ձգելուն», այսինքն` ուղղակի բռնության և 2 անգամ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հանս Բոոննին «քացու տակ զխկելով»: Բռնության մասին, ի դեպ, Բոոննը շատ ուղիղ է գրել վարչապետին` դրանք իբրև հրաժարականի պատճառ և իր «անձնական անվտանգությանն ուղղված սպառնալիք» դիտարկելով, միաժամանակ ակնարկելով, թե առաջին անգամ իրեն ծեծել են հուլիսի 10-ին` մինչև «Էռնեկյան գրուպի» կողմից «Հայփոստի» հավատարմագրային կառավարման հանձնումը, Կարապի լճի մոտ, իսկ երկրորդ անգամ` հոկտեմբերի 10-ին, Պուշկինի փողոցում: Վերջին ծեծը, ի դեպ, այնքան դաժան է եղել, որ հոլանդացին ջարդված գանգով մի կերպ փախել է Հոլանդիա, տեղավորվել Ամստերդամի մասնագիտացված հիվանդանոցում և միայն այժմ է ի վիճակի եղել ներկայացնելու հրաժարականի դիմումը, այն էլ` էլեկտրոնային փոստով…
Տպավորությունը, այսինքն, այնպիսին է, որ չլիներ մինչև նոյեմբերի վերջ Հայաստանից առհասարակ հեռանալու` հոլանդացիների որոշումը, ինքը` տնօրենը, դժվար թե խոսեր (նրան, հավանաբար, նաև սպառնացել են` առանձնապես ձեն-ձուն չհանել) իր հրաժարականի պատճառների մասին` նույնիսկ «սև սրտի մխիթարանքի» սկզբունքից ելնելով… Հանգամանք, ինչին կառավարությունը գոնե ձևականորեն պիտի անպայման արձագանքեր, որովհետև հարցն արդեն հոլանդացին չէ, այլ այն, որ աշխարհի դիտարկմամբ` «եվրոպացի մենեջերները 5 տարուց 2 տարին էլ չանցած` պուկ տված փախչում են վայրենի Հայաստանից»: Ինչպես ասում են` ուղիղ հարված առանց այդ էլ բանի պետք չեկող մեր վարկին ու համաշխարհային ճգնաժամի պատճառով «Հեղնար աղբյուրից էլ դժվարահաճ» օտարերկրյա ներդրումներին…
Բայց արձագանքե՞ց, կհարցնեք, մեր կառավարությունը հարցին։ Այո, արձագանքեց ճիշտ այնպես, ինչպես Սյունիքի հայտնի Լիսկայի «առավոտյան դեպքին». համաձայն վարչապետի մամլո խոսնակ Դիանա Մնացականյանի` որոշվել է ծառայողական հետաքննություն անցկացնել, և վստահ ենք` հեռու չէ այն օրը, երբ կհայտարարվի կամ հոլանդացու «խաբեության», կամ մեկ այլ «կարևոր բանի» մասին…
Ի դեպ, դրա հիմքերն արդեն կան: Դե, քանի որ անգամ վարչապետն է սեփական ծառայողական հետաքննություն սկսել, մտածեցինք` հաստատ մեր փառապանծ ոստիկանությունն էլ իր հերթին է քրեական գործ հարուցել այս առիթով, աչքի առաջ ունենալով վարչապետի մամլո խոսնակի հաղորդագրությունը, թե` այո, Բոոննը գրել է, որ հարձակման ու ծեծի է ենթարկվել: Հետևաբար, զանգահարեցինք մեր վաղեմի բարեկամ Սայադ Շիրինյանին, ով այդպես էլ չի հրաժարվում քարտուղարուհիների մեջքի հետևում թաքնվելու «իր վաղեմի խասիաթից»: Մի խոսքով, էնքան լսեցինք «տեղում չի» ռոբոտային հաղորդումը, որ որոշեցինք այլ աղբյուրներից ինչ-որ բան իմանալ:
Իմացանք: Պարզվեց` ոստիկանությունը լա՜վ էլ իմացել է (թե որտեղից, Աստված գիտի…) կատարվածի մասին, և ո՜վ զարմանք, տեղը տեղին, դեռ հուլիսի 14-ին է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցել թե՛ առաջին, թե՛ երկրորդ ծեծի առիթով: Ավելին, հայտնի են կասկածյալները (միգուցե արդեն մեղադրյալնե՞րը. զուտ իրավաբանական եզրերին լավ չենք տիրապետում, անկեղծ ասած), որոնք երկու հոգի են` ոմն Յուրի Օ. և Սամվել Հ. : Ընդ որում, անգամ նախաքննությունն են ավարտել` գործն ուղարկելով Կենտրոն և Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, իսկ ինչպես արդեն հետո պարզվեց, մի առանձին գործ հոկտեմբերի 31-ին է հարուցվել` ՔՕ-ի 112 հոդվածի 1-ին մասով, որտեղ խոսվում է` դիտավորությամբ առողջությանը հասցված ծանր վնասի մասին: Միով բանիվ` մարդիկ սպասում են դատարանի որոշմանը, բայց, ինչպես վերևում նշեցինք` այժմվանից արդեն հանրային կարծիքը «հոլանդացու դեմ են շրջում` ինչ-ինչ կարևոր բաներ տարածելով», ըստ որոնց` «Հայփոստի» գործադիր տնօրենը «անհույս գոմիկ է և մեր նամուսով տղերքին ձեռ-մեռ է քցել»…
Մենք, իհարկե, չգիտենք` արվամո՞լ է, արդյոք, հոլանդացի մենեջերը, թե՞ ոչ, բայց որ Հայաստան գալուց հետո նրան իր գործընկերներն առաջինը մեր «հալալ կաթնակեր ախչըկեքի ու օջախի ճիշտ տղեքի» մասին պատմած կլինեին, ինչից հետո միայնակ Բոոննը դժվար թե Պուշկինի փողոցում «մերոնց ձեռ-մեռ քցեր», վստահ ենք: Ի վերջո, միայն ապուշը կհավատա, որ «մորալը մեծ դեր ունի» նախկինում էքսի ընտանիքին պատկանող «Կոնվերս-Ինվեստին» ԿԲ-ի թեթև ձեռքով տրված «Հայփոստի» հարցում: «Հայփոստի», որը, ինչպես գիտեք, նվիրվեց հոլանդական ING ֆինանսական կազմակերպությանը (սրանց, ի դեպ, հենց «Կոնվերս-Ինվեստը» գտավ… ոնց, ինչպես, որտեղից` հայտնի չէ…), այժմ էլ իբր` Էռնեկյաններին, մինչ այդ ապահովելով շատ ու շատ այլ նվերներ: «Հայնամականիշի» մասին արդեն խոսեցինք, դրան գումարեք այն ահռելի եկամուտները, որ այս կառույցն իր 900 փոստային բաժանմունքներով ստանում է «ԱրմենՏելի» հետ կնքած պայմանագրերից ու տարատեսակ փոստային ծառայություններից (դեռ 2005-ին ընկերության եկամուտները կազմել են 5 մլն ԱՄՆ դոլար), դե, իսկ այն, որ կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի որոշմամբ միայն «Հայփոստը» մենաշնորհային կարգով իրավունք ուներ զբաղվելու մամուլի առաքմամբ, նաև հարցի քաղաքական կարևորության մասին է վկայում: Սրանից հետո էլ ի՞նչ ասես և ինչո՞ւ. ամեն բան ասված-ավարտված է…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 10309

Մեկնաբանություններ