«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Եթե մենք չվերականգնենք մարտունակ բանակը, Ալիևը վերջներս տալու է

Եթե մենք չվերականգնենք մարտունակ բանակը, Ալիևը վերջներս տալու է
02.06.2024 | 14:17

Նիկոլի զիջումները, Ալմա-Աթայի հռչակագրով միակողմանի են, Բաքուն չի պատրաստվում Հայաստանից բռնազավթած տարածքներից դուրս բերել ադրբեջանական զորքերը։

Բացի դա, այդ Ալմա-Աթայի հռչակագրով սահմաններ չեն գծվել, իսկ ենթադրյալ 1976 թվականի սովետական գենշտաբի քարտեզներով հայ-ադրբեջանական սահման գծելը մեզ տանում է մեկ դար հետ ու, մեկ է, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր տարածքներ չի գրավի։ Մենք այսօր թույլ ենք տալիս, որ Ալիևը մեծ բեմերից խոսի հորինված Խոջալուի ցեղասպանության մասին, Երևանը Իրեվան անվանելով պնդի, որ սա չեղյալ արևմտյան Ադրբեջանի տարածքն է։

Հարցը գոյի մասին է։

Սովորական Հայաստանում բնակվող շարքայինների մասին։

Լոռվա ջրհեղեղից, աղետից հետո նաև արտաքին աշխարհի հետ մեր կապն է թուլացել։ Պարզապես սովորական մարդիկ չեն գիտակցում մեր իրական ծայրաստիճան մտահոգիչ վիճակի լրջությունը։ Մեր մեջ ասած՝ նրանք դա գիտակցելու անհրաժեշտությունը չունեն, այդ գիտակցությունն ու գործելը ազգային էլիտաների խնդիրներն են։

Այսօր, եթե ունենայինք երկրի ղեկին ոչ թե նիկոլ, այլ գրագետ, փորձված քաղաքական գործիչ և թիմ, ապա Իրանի և Ռուսաստանի հետ դիվանագիտական հարթության վրա կկարողանայինք պայմանավորվել, ապա դիմակայել Ալիևին և էլ չենք ասում՝ Թուրքիային, որի գործողությունները ՆԱՏՕ-ի անդամ գերհզորներն են ուղղորդում։

Ռուսաստանի քաղաքական սայթաքումները պարզ ցույց տվեցին, որ Կրեմլը ոչ մի կերպ չի կարողանում, կամ գուցե չի էլ ցանկացել դիմակայել Ադրբեջանին։

Արցախից ռուսներին դուրս շպրտելը, դրա վառ ապացույցն է։ Պուտինը հերթական անգամ դուռաչոկի դերում մնաց, դիվանագիտական ասպարեզում չունենալով թուրքական բազմաշերտ դիվանագիտության դեմ իմունիտետ։ Որովհետև նրանք հարաբերական ուղիղ են ու բաց, իսկ թուրքերը միշտ՝ լպրծուն։ Նրանց ոչ մի ասածին երբեք չի կարելի հավատալ, բայց մենք, իմանալով դա, հիմարացված, կամ զգոնություններս անջատած, ռուսներից ավելի միամիտ դրսևորեցինք մեզ։

Արդյունքում ստացանք 2018 թվականի խաբեությունը, 2020 թվականի պատերազմը, 2023 թվականի Արցախի ամբողջական կորուստը, Հայաստանի հարավ-արևելյան տարածքների օկուպացիան։

Հիմա էլ մեզ մեծ փորձություններ են սպասվում, որոնցից ամենազգայունը լինելու են պարենի, առողջության, կոմունիկացիաների, էներգետիկ և այլն խնդիրները։ Այսինքն մենք, հենց մեր երկրի ներսում բլոկադայի ենք ենթարկվում։

Դրա օբյեկտիվ պատճառներից են Հայաստանի պետական օղակների գլխատումն ու ամլությունը։

Այս ամենը նկատի ունենալով՝ «սրբազան պայքարն» առաջնորդողները պետք է ձգտեն արագացնել վերջնական փուլի ընթացքը։

Ցանկացած պայքարում ստրատեգիական գործոններից մեկը ժամանակն է։

Մենք համախմբվելու դեպքում ունենք դիմակայության զգալի ներուժ, բայց ժամանակը սուղ է։

Պարզապես ժամանակ չունենք։

Նիկոլին ու նրա խմբակն իշխանությունից հեռացնելը վերապրելու շանս ստանալու անհրաժեշտ, բայց միակ պայմանը չէ:

Բայց առաջնահերթ, հրատապ, նույնիսկ կենսական խնդիրը՝ նիկոլին հեռացնելն է։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ