-
11.02.2021|
15:58
ԵՄ-ն երեկ ծանուցել է Հայաստանին՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:
-
11.02.2021|
15:56
Փետրվարի 10-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են 4 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)՝ տեղեկացնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
-
11.02.2021|
09:33
Իտալիայի Լացիոյի շրջանի առողջապահության խորհրդական Ալեսիո Դ'Ամատոն ընդգծել է, որ ժամանակը «հիմնարար գործոն» է կորոնավիրուսի դեմ պայքարում և հայտարարել է, որ ռուսական «Спутник V»-ն կդառնա միջոցներից մեկը, որ կօգտագործի Հռոմը, որ արագացնի երկրի պատվաստման ծրագիրը:
-
10.02.2021|
22:08
ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը զրուցել է հերոս Վահեի մայրիկի՝ Տիկին Էմմայի հետ: Տիկին Էմման հպարտությամբ է պատմում որդու սխրագործությունների, նրա մարտական բարձր ոգու մասին:
-
10.02.2021|
22:03
ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում, հաղորդում է Անադոլուն:
-
10.02.2021|
20:54
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Թուրքիայից առաջին գնացքն է ժամանել Ռուսաստան։ Գնացքը Անկարայից դուրս էր եկել հունվարի 29-ին և Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Կալուգայի շրջան է հասել 11 օրում։
-
10.02.2021|
20:51
Ռուսաստանն ու Թուրքիան «պատրաստվում են խորացնել հարաբերությունները տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում», հայտարարել է «Ռոսկոսմոսը»։
-
10.02.2021|
15:47
Թուրքիան 2023-ի վերջին տիեզերք կուղարկի սեփական արտադրության հիբրիդային հրթիռ, որը վայրեջք կկատարի լուսնի վրա՝ հայտարարել է նախագահ Էրդողանը Թուրքիայի ազգային տիեզերական ծրագրի շնորհանդեսի արարողության ընթացքում:
-
10.02.2021|
15:46
Երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերեվարվածներից 3-ը Շիրակի մարզից էին և 62 հոգանոց խմբի անդամներ՝ Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, որ զբաղվում է ռազմագերիների խնդիրներով։
-
10.02.2021|
15:45
Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի
(Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը, հաղորդում է ermenihaber-ը: