-
23.01.2013|
11:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ ներկայում Մալիի ռազմական գործողությունն այլընտրանք չունի, քանի որ երկրում գործող իսլամիստները չեն ցանկանում բանակցություններ սկսել կառավարության հետ։
-
23.01.2013|
11:08
Ավելի քան երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Հյուսթոնի (Տեխաս նահանգ) քոլեջներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուսանողների միջև ծագած վեճի արդյունքում։
-
23.01.2013|
11:06
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծել կառավարող լայն կոալիցիա։ Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում, համաձայն նախնական տվյալների, Նեթանյահուի գլխավորած աջ ուժերի ալյանսը փոքր առավելությամբ հաղթանակ է տարել։
-
22.01.2013|
12:18
Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին տասնամյակներում իր ժամանցի վայրերով, առևտրի կենտրոններով կարողացել է աշխարհի տարբեր կողմերից գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Նախորդ հրապարակումներում խոսել ենք այն մասին, թե տարեկան որքան գումար է ծախսում երկիրը զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա:
-
22.01.2013|
12:05
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել առաջիկա 5 տարիների ընթացքում ուղեծիր դուրս բերել հետախուզական 6 հրթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում թույլ կտան ձեռք բերել լուսանկարներ և այլ տեղեկություն մոլորակի ցանկացած կետից օրվա մեջ նվազագույնը երկու անգամ։ Առաջին նման սարքը տիեզերք կուղարկվի արդեն այս ամսվա վերջին։
-
22.01.2013|
12:04
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կրտսեր եղբայրը հերքել է իբրև թե իր տարածած այն հայտարարությունը, թե երկրի նախագահը, որ այժմ բուժվում է Կուբայում, առաջիկա օրերին կվերադառնա հայրենիք։ Չավեսի եղբոր խոսքով՝ երկրի ղեկավարի վերադարձի որոշումը պետք է կայացնեն նրան բուժող բժիշկները։
-
22.01.2013|
12:03
Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակավ երդվել է՝ երկրորդ և վերջին անգամ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ։ Ներկա են եղել հարյուրհազարավոր ամերիկացիներ։
Երդման ժամանակ նախագահը ձեռքը դրել է Աստվածաշնչի երկու օրինակների վրա։ Դրանցից մեկը ժամանակին պատկանում էր Աբրահամ Լինկոլնին, մյուսը՝ Մարթին Լյութեր Քինգին։
-
22.01.2013|
12:01
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերը Մալիի բանակի ստորաբաժանումների աջակցությամբ վերականգնել են հսկողությունը երկու առանցքային քաղաքների՝ Դիաբալիի և Դուենցայի նկատմամբ։
-
22.01.2013|
11:54
Ղազախստանի և Բելառուսի նախագահները միմյանցից մի քանի օրվա տարբերությամբ հայտարարել են, որ եվրասիական ինտեգրումը համարում են միայն տնտեսական, այլ ոչ քաղաքական միություն: Աստանայում դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, որ ևս մեկ անգամ ուզում է ընդգծել իր վերաբերմունքը` եվրասիական ինտեգրումը երբեք ուղղված չի եղել քաղաքական որևէ միության վերականգնմանը, առավելևս ԽՍՀՄ-ի:
-
22.01.2013|
11:47
Երկրորդ անգամ պաշտոնակալությունից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է 17 նահանգի անկախության խնդրագիրը: ԱՄՆ-ից ուզում են անկախանալ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Հարավային և Հյուսիսային Կարոլինաների, Ալաբամայի, Լուիզիանայի, Միսուրիի, Տեխասի և այլ նահանգներ: