-
10.03.2013|
20:02
Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է գործունեությունը, որպեսզի թույլ չտա դիվերսիայի կրկնություն։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ հարձակում էր տեղի ունեցել խորհրդարանի խոսնակ Յուսեֆ ալ Մագրեֆի ավտոշարասյան վրա։ Օրենսդիր մարմնի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառ է դարձել նաև այն, որ չկան բավարար պայմաններ խորհրդարանի նիստերն անցկացնելու համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում ալ Մագրեֆը հայտարարել է, որ հրաժարվում է նիստեր անցկացնել ահաբեկչության սպառնալիքի ներքո։
-
10.03.2013|
18:32
Չինաստանի իշխանությունները ներկայացրել են կառավարության բարեփոխումների լայնածավալ ծրագիր, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, նախարարների լիազորությունների ընդլայնմանն ու նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
-
10.03.2013|
16:41
Ֆոլկլենդյան կղզիներում մարտի 10-11-ին կանցկացվի հանրաքվե` որոշելու համար ում են պատկանում կղզիները` Մեծ Բրիտանիային, թե՞ Արգենտինային, որ կղզիներն անվանում է Մալվինյան և համարում իր տարածքը: Հանրաքվեն բրիտանական իշխանությունների մտահղացումն է` վիճելի տարածքներում սեփական վերահսկողությունը միջազգային հանրության համար հաստատելու նպատակով:
-
10.03.2013|
16:39
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում փակուղային է դարձել Մոսկվայի պատճառով` ռուսները չեն ցանկանում Բաշար Ասադին հրաժարական պարտադրել և արգելակում են քաղաքական բարեփոխումները երկրում: «Ռուսների համար դեռ ակնհայտ չէ քաղաքական ասպարեզից Բաշար Ասադի հեռանալու անհրաժեշտությունը»,-ասել է Ֆրանսուա Օլանդը և հավելել, որ ինքը գործադրում է բոլոր ջանքերը` համոզելու սիրիացի ընդդիմադիրներին բանակցություններ սկսել ում հետ ցանկանում են, միայն ոչ գործող նախագահի:
-
10.03.2013|
16:35
Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 14-ին` հաղորսել է Ազգային ընտրական խորհուրդը, որ հավաքվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյի կարգադրությամբ:
-
10.03.2013|
16:29
Նախագահական ընտրություններին զուգահեռ Քենիայում տեղի են ունեցել և նահանգային ընտրություններ: Նահանգապետերի թեկնածուներից մեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրն էր` Աբոնգո Մալիք Օբաման, որ հավակնում էր դառնալ Սիայայի նահանգապետ: Նա ստացել է ձայների ամբողջ մեկ տոկոս:
-
10.03.2013|
16:26
Նախնական տվյալներով` Քենիայի նախագահ է ընտրվել փոխնախագահ 51-ամյա Քենի Ուհուրու Քենիատան, նա ստացել է ձայների 50 տոկոսից ավելին: Հաագայի միջազգային քրեական դատարանը Քենիատային մեղադրում է մարդկության դեմ գործած ոճիրների մեջ: Նրա մրցակիցը` գործող վարչապետ Ռաիլա Օդինգան ստացել է ձայների 43,2 տոկոսը և հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները` կողմնակիցներին կոչ անելով գործել օրենքի շրջանակներում:
-
10.03.2013|
13:52
Իրավիճակը Սիրիայում դրամատիկական է և օրեցօր վատանում է։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։ Նրա կարծիքով՝ առաջնայնությունը պետք է տրվի սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ինչը կապահովի երկրի կայունությունն ու անվտանգությունը։
-
10.03.2013|
13:50
Վենեսուելայի նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը։ Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունն առաջադրելու է իշխող կուսակցությունը։ Ընդդիմության միասնական թեկնածուն, ինչպես և նախորդ ընտրություններում, կլինի Էնրիկե Կապրիլեսը։
-
09.03.2013|
22:46
ՄԱԿ-ի 21 խաղաղապահների խումբը, որ Գոլանի բարձունքներում սիրիացի գրոհայինների կողմից առևանգվել էր չորեքշաբթի, ազատ է արձակվել։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, խաղաղապահներն անցել են Հորդանանի սահմանը։