Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Հայաստանի գրեթե քառորդ մասը ոտի տակ տվեցի և շատ ցավով եմ օրն ավարտում

Հայաստանի գրեթե քառորդ մասը ոտի տակ տվեցի և շատ ցավով եմ օրն ավարտում
17.05.2024 | 18:08

Գյուղական համայնքներում այսքանից հետո էլի այլընտրանք նիկոլին չեն տեսնում։

Նրանց շատերին միևնույն է, թե ի՛նչ է կատարվում Տավուշի հանձնվող գյուղերում։

Նրանցից շատերն ասում են` ո՛չ մեկն էլ բան չի տալիս, ու մեկ է, ով էլ գա նույնն է լինելու։

Միևնույն ժամանակ ճանապարհները դատարկ են մեծ մասով։

Հատ ու կենտ զբոսաշրջիկների Գոշավանքում և Սևանավանքում տեսանք։

Գեղարքունիքում Սևանի ամբողջ երկայնքով պտույտ տվեցինք։ Վարդենիսում ոնց կար, այնպես էլ քանդուքարափ ճանապարհներ։ Իսկ Վարդենիսիսց Մեծ Մասրիկով, Շորրժա-Դրախտիկով մինչև Ծովագյուղ մենք գրեթե մեքենա չտեսանք, բացի պարեկային ծառայություններից ու մեկ- երկու բեռնատար։

Որոշ տեղերում, կարծես անմարդաբնակ վայրեր լիներին։

Իսկ ամենացավալին մեր գործընկեր Ani Gevorgyan-ի հետ այսօրվա պատահածն էր։

Վաղուց այսպես ծանր սրտով գլուխս բարձին չէի դրել, որ պիտի դնեմ։

Ինչու՞ ենք մենք էսքան անհավանական չմարդ դարձել։

Սևանավանքում, վերադառնալիս կանգնեցինք ու այդ մի քանի րոպեն հետևեցինք, թե ցիգանների նման, ո՞նց են տուրիստներին նույնիսկ ուժով փորձում քաշել դեպի իրենց տաղավար, վաճառասեղան, մի շուշի կտոր, կամ ժեշտ սաղացնել, նաղդել, ոնց կուզեք ասեք, մեր երկրի հյուրերին:

ՈՒրեմն, էս ազգը չարչի՞ է եղել, կամ ե՞րբ այսպիսին դարձան:

Ո՛չ ժպտում են մարդկանց երեսին, ո՛չ աթոռ, ջուր, կամ սուրճ առաջարկում տուրիստին, բայց պարտադիր մի բան պիտի ստիպեն առնի էդ տուրիստը։

Այդ մի բանն էլ նորմալ սուվենիր, հուշանվեր էլի, չի, այլ խայտառակություն․ Թուրքիայից բերած պղնձից, կամ սուտ մետաղից զռթ ու զիբիլ։

Կիրանցում մարդիկ կռիվ են տալիս, որ իրենց հողը ու տունը թուրքին չտան, իսկ ասենք Նորատուսում նիկոլին ամեն կերպ արդարացնում են․ «…ինքը չլինի, բա ո՞վ պիտի լինի։ Սաղնել նույնն են»,- ասում էին խաչքարերի մուտքի մոտի տարեց կանայք, որ գրեթե միշտ հանգիստ թույլ չեն տա անցնես։ Փող են մուրում, իբր գիդ ծառայլեու համար, երբ նրանց կարիքն անգամ չունես։

Շատ բան կա պատմելու, բայց հետո գուցե․․․

Առավոտ ուզում եմ էս կեղտից մաքրված արթնանալ:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ

ե­րի փու­չի­կար­շավ" title="Մարտն­չող մի­ջա­կու­թ­յուն­նե­րի փու­չի­կար­շավ" />
Մարտն­չող մի­ջա­կու­թ­յուն­նե­րի փու­չի­կար­շավ