Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Ընչաքաղցությունը հասել է գագաթնակետին

Ընչաքաղցությունը հասել է գագաթնակետին
20.01.2024 | 18:24

Մեր հասարակությունը սարսափելի աստիճան վարակված է նյութապաշտության ու ագահության ախտով։ 6 տարի մարդիկ անդադար խոսում են թալանի հետ բերման մասին և չեն հարցնում, որ այդքան փոքր ու բնական պաշարներից զուրկ երկրում որտեղից հարստություններ, որ բավարարեն 3 միլիոնին:

Որտեղի՞ց:

Պիղծ ռեժիմի հրահրմամբ ընչաքաղցությունը հասել է ուղղակի գագաթնակետին։

Միգուցե կասեք, որ նյութապաշտությունը, ագահ սպառողականությունը համաշխարհային միտումներ են, բայց ցույց տվեք մի երկիր, որ այս աստիճան մոլագարված է նյութապաշտությամբ ու ագահ սպառողականությամբ։

Արհեստականորեն բորբոքված կրքերը կամաց-կամաց նահանջում են ամբողջ աշխարհում։ Մարդիկ ի վերջո հասկանում են, որ խանութների շքեղությունը և բազմազանությունը, վառվռուն լույսերը, ապակիները, ագրեսիվ երաժշտությունը չափից դուրս արհեստական են։ Իրականում մարդուն պետք է այսօրվա խանութների առաջարկի ընդամենը 10 տոկոսը, բայց այս գիտակցությունը տեղ չի հասել Հայաստան։

Ուղղակի սարսափելի է տեսնել այս ընչաքաղցությունը, որը արհեստականորեն բորբոքվում է գովազդով, բանկեր կրեդիտավորման առաջարկներով։

Մի ամբողջ պետական համակարգ է այս օրին։

Երեկ նայում էի, թե ոնց էր պիղծ խեղկատակների «վոժդը» իր նոր մասշտաբային դավադրությունը ներկայացնում, պետական ապարատն էլ, կներեք արտահայտությանս համար, էշի նման բաց բերանով լսում էր, չմտածելով, որ այս ճանապարհով երկիրը տարվում է կործանման։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ