Մեծ ու անսասան իշխանությունը կյանքում կարելի է օգտագործել ամենատարբեր մոտեցումներով՝ սկսած անիմաստ ու անզուսպ պահվածքից մինչև իմաստուն ու հավասարակշիռ պահվածք։
Բայց, նույնիսկ իմաստուն ու հավասարակշիռ մոտեցման դեպքում, իրական կառավարումը պահանջում է գործողությունների շարք, որոնց մի մասն էլ պահանջում է վճռական և նույնիսկ ճակատագրական որոշումների կայացում։
Նման դեպքերում կարևորը ծայրահեղության մեջ չընկնելն է և նահանջի բոլոր կամուրջները չվառելը։
Ավելի շուտ, նման դեպքերում որոշումներ կայացնելու ստրատեգիական գիծը պետք է լինի մինիմալ թվով կամուրջներ վառելը, այն էլ՝ ստիպված։
Իսկ մեծ իշխանություն ունենալն ու վաբանկ գնալը պետք է հնարավորինս բացառել, քանի որ նման պահվածքը լինում է նախկին մեծ սխալների հետևանք։
Հենց դրանով էլ տարբերվում են մեծ ու փոքր ազգերը մեկը մյուսից։
Կան այնպիսիները, որոնք հարյուրամյակների և տասնամյակների ընթացքում իրականացնում են իրենց նախագծած պլանները՝ հասնելով հաղթանակների, և կան այնպիսիները, որոնք առաջնորդվում են «դե, մի բան կլինի, էլի» սկզբունքով։
Կան նաև մեզ նման այնպիսիներն էլ, որոնց հոսանքն է տանում. կամ կխեղդվես, կամ էլ մի ինչ-որ տեղ պատահական ափ դուրս կգաս։
Պավել Բարսեղյան