38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-7

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն-7
04.11.2023 | 17:09

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

(սկիզբը՝ այստեղ)

Այսօր աշխարհի գրեթե բոլոր մայրաքաղաքները, ինչպես նաև մերձավորարևելյան երկրների ժողովուրդները, շունչները պահած, սպասում էին ժամը 15:00- ին լիբանանյան «Հըզբոլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլանի ելույթին՝ շարժման կողմից դեռ երեկ ազդարարված այն կապակցությամբ, որ նոյեմբերի 3-ին, ժամը 15:00-ին լրանալու է Գազայի հատվածից իսրայելական զորքերը դուրս բերելու պահանջով Նասրալլանի վերջնագրի ժամկետը:

Շարժման առաջնորդի ելույթի մասին հայտարարվում էր տեսանյութով, որտեղ զինվորականների ձեռքերն Իսրայելին ուղղված հրթիռների արձակման կոճակների վրա էին, իսկ ինքը՝ Հասան Նասրալլանը, նստած էր սեղանի շուրջ, նրանց գործողությունների ֆոնին և պատրաստվում էր հայտարարությանը (համապատասխան տեսանյութը հրապարակել են Telegram ալիքները և տարբեր ԶԼՄ- ներ):

«Հըզբոլահը» պատրաստվում էր պատերազմի մեջ մտնել իր բոլոր ուժերով, և այս առումով ամեն ինչ կախված էր նրա առաջնորդի վերոնշյալ ելույթից: Նոյեմբերի 3- ը կարող էր վճռական օր լինել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում, «Հըզբոլահ»- ի կողմից հազարավոր հրթիռների արձակումը կարող էր ընդամենը մի քանի ժամում կտրուկ ընդլայնել պատերազմի մասշտաբները և աշխարհագրությունը, նույնիսկ բախտորոշ լինել ողջ աշխարհի համար:

Հոկտեմբերի 30-ին Իսրայելը սկսել է ՀԱՄԱՍ- ի և, ընդհանրապես, Գազայի հատվածում գտնվողների դեմ իր պատերազմի երրորդ փուլը՝ Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումը, որը Գազայի հատվածում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողություններին նախորդող վերջին փուլն է:

Նպատակ ունենալով կանխել ցամաքային լայնամասշտաբ գործողությունները Գազայում, «Հըզբոլահն» Իսրայելին ավելի խիստ պահանջ էր առաջադրել՝ զորքերը դուրս բերել Գազայի հատվածից, ինչը թերևս բոլորին ի սկզբանե պարզ էր, որ չի կատարվելու: Հենց այդպես էլ եղավ. Իսրայելն իր զորքերը դուրս չի հանել Գազայի հատվածից, բայց, որքան տեղյակ ենք, ցամաքային լայնամասշտաբ գործողությունների էլ դեռ չի համարձակվել անցնել:

Ըստ այդմ էլ «Հըզբոլահ»- ի առաջնորդն իր ելույթում հրթիռների արձակման հրաման չի տվել, ոչ էլ ասել է, որ այդ հրամանը տալու է առաջիկա ժամերին, սակայն լիբանանյան հեռուստաալիքներով հեռարձակված իր ուղերձում, «Известия»– ի փոխանցմամբ , հայտարարել է, որ «Հըզբոլահ»- ի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի հետագա հավանականությունը միանգամայն իրական է։ Նասրալլան զգուշացրել է, որ Իսրայելն իր պատմության մեջ ամենամեծ հիմարությունը կանի, եթե որոշի հարձակվել Լիբանանի վրա:

Շարժման գլխավոր քարտուղարը հեռուստաուղերձով դիմել է Բեյրութում բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներին՝ ի պաշտպանություն իսլամական դիմադրության մարտիկների, որոնք Լիբանանի հարավում դիմակայում են Իսրայելին: Նասրալլանը հայտարարել է, որ «Հըզբոլահ»- ն Իսրայելի դեմ ռազմական գործողություններին միացել է հոկտեմբերի 8-ին:

«Մենք մարտի մեջ մտանք հոկտեմբերի 8-ին։ Ոմանք ասում են, որ ես այսօր կհայտարարեի մեր միջամտության մասին, բայց մենք միջամտում ենք հոկտեմբերի 8-ից՝ «Ալ Աքսա փոթորկի» երկրորդ օրը»,- հայտարարել է Նասրալլան իր ուղերձի ընթացքում:

Նրա տեղեկացմամբ ՝ այդ ընթացքում զոհվել է շարժման 57 մարտիկ։ Նասրալլան ընդգծել է, որ «Հըզբոլահը» չի կանգնի լիբանանա- պաղեստինյան սահմանին ձեռք բերածով և կանցնի նոր փուլի:

«Իսրայելական բանակն ի սկզբանե մեր սահմանից հետ էր քաշել իր կանոնավոր զորքերը և ուղարկել Գազա,- ասել է շարժման առաջնորդը:- Մեր հարձակումները ստիպեցին Իսրայելի Պաշտպանության բանակին զորք պահել Լիբանանի սահմանին, և մենք կասեցրինք այստեղից իր հատուկ ջոկատայիններին Գազա տեղափոխելու ՑԱՀԱԼ- ի փորձերը։ Մենք մեզ հարվածի տակ ենք դրել, բայց բանակին զրկել ենք Գազա իր բոլոր ուժերը տեղափոխելու հնարավորությունից»։

Խոսելով պատերազմի էսկալացիայի կամ լայնամասշտաբ պատերազմի մասին, Նասրալլանն ասել է. «Այս հավանականությունն իրական է, դա կարող է տեղի ունենալ: Իսրայելը պետք է հաշվի առնի դա»։

Նասրալլայի խոսքով՝ իսրայելական բանակին ՀԱՄԱՍ-ի դիմադրությունը նոր փուլ է բացում Իսրայելի դեմ պայքարում: Նա հավելել է, որ Գազայի հատվածում բնակվող ավելի քան 2 մլն մարդ 20 տարվա ընթացքում շրջափակման մեջ է Իսրայելի կողմից: Այդ պատճառով «Հըզբոլլահը» ողջունել է «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությունը սկսելու ՀԱՄԱՍ-ի որոշումը ։

Նասրալլայի ուղերձն առաջինն էր հոկտեմբերի 7-ից ի վեր։ «Հըզբոլլահ»- ի գլխավոր քարտուղարի ելույթին հետևել են հազարավոր տեղի բնակիչներ, որոնք հավաքվել են հրապարակներում և հասարակական վայրերում:

Մինչ այդ՝ նոյեմբերի 2-ին, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել էր, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահ»- ի ռազմական ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Լիբանանի կողմից արձակումների: Թիրախների ոչնչացման գործում ներգրավված են եղել ավիացիան, հրետանին և ՑԱՀԱԼ-ի տանկերը։ Միաժամանակ հիշեցնենք, որ վերջերս «Հըզբոլլահ»- ի, ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները պատրաստվում էին քննարկել Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը: Ամերիկյան «Vice» պարբերականն էլ գրել է, որ Իսրայելն արդեն «հնարավորությունների սահմանին է», և «Հըզբոլահը» գիտի այդ մասին։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ