Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պարտություններով հպարտանալու գինը

Պարտություններով հպարտանալու գինը
16.07.2023 | 19:52

Թյուրքական ազդեցության գործակալական խմբավորման՝ «թավշիստների» թեթև ձեռքով դարձանք պարտություններով հպարտացող ազգ ու փարթամ մարգագետինների միջով սպանդանոց քշվող կենդանու հրճվանքով հպարտանում ենք մեր ռազմական, քաղաքական, անվտանգային, տնտեսական, մարզամշակութային և մնացած բոլոր ոլորտների հմտորեն ուղղորդվող պարտություններով:

Եվ սա դեռ սկիզբն է միայն և սրանով նախապատրաստվում է առավել սարսափելին՝ երբ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆ կհռչակվեն Վազգեն Սարգսյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Ավոն, Դուշմանը, Թաթուլ Կրպեյանը և Արցախյան 30-ամյա ազատամարտի մնացած բոլոր հերոսները, Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության բոլոր հայրենանվեր դեմքերը՝ իհարկե Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Դավաճանի տիտղոսին կարժանանան գրականության և արվեստի բոլոր այն գործիչները, ովքեր երբևէ «հանդգնել են» իրենց ստեղծագործություններում փառաբանել այդ հերոսամարտը և մարզաշխարհի այն ներկայացուցիչները, ովքեր երբևէ որևէ միջազգային մրցաշարում ծածանել են Արցախի դրոշը:

Դավաճան կհամարվեն նաև բոլոր այն գործարարներն ու բարերարները, ովքեր հզորացմանն ուղղված որևէ տնտեսական գործունեություն են ծավալել «Հայկական Արցախում» կամ օգնության ձեռք են մեկնել արցախցիներին՝ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ:

Կարճ ասած, ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆ կռչակվեն տարբեր տրամաչափի բոլոր այն ՀԱՅ հանրային դեմքերը՝ մահացած թե կենդանի, ովքեր 1988-ից ի վեր իրենց «արցախանպաստ» գործունեությամբ «խոչընդոտել են» հայ-թյուրքական բարեկամության կայացմանն ու ամրապնդմանը:

Դե իսկ կենդանի մնացած ռազմաքաղաքական որոշ գործիչներ ի նշան հավատարմության կարտահանձնվեն «եղբայրական Ադրբեջանին»՝ իհարկե Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Պարտություններով հպարտացող հանրության համար կկազմակերպվի նաև հպարտության աննկարագրելի էքստազ պարգևող մի եզրափակիչ միջոցառում ևս՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ապամոնտաժումը և «հայ-թյուրքական բարեկամությունը» վերջապես կթևակոխի «հայ-թյուրքական եղբայրության» վերածվելու դարաշրջան:

Պարտություններով հպարտանալու այս խայտառակ, նվաստացուցիչ և կործանարար ընթացքը ՀԱՅ ԱԶԳՆ օր առաջ պետք է կանգնեցնի՝ ՑԱ՛Ն-ԿԱ՛-ՑԱ՛Ծ ՄԻՋՈՑՈՎ և ԳՆՈՎ, որովհետև ՀԱՅ ԱԶԳՆ այլընտրանք չունի, որովհետև միակ այլընտրանքը դա «հայ-թյուրքական եղբայրության» ծնունդ, դավանափոխված՝ մահմեդական Ermənistan-ն է, դա «Türkiye, Azərbaycan, Ermənistan» «մեկ ազգ-երեք պետություն» կոնցեպտն է:

Աստված օգնական և պահապան Ազգիս Հայոց՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3774

Մեկնաբանություններ