Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ձուկը գլխից ոչ միայն հոտած է, այլև նեխել է

Ձուկը գլխից ոչ միայն հոտած է, այլև նեխել է
18.06.2023 | 15:03

Նախկինում' Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ, երբ մի պաշտոնյա մի օրինախախտում էր անում, երբ հարկայինի մի աշխատող կաշառք էր պահանջում, երբ իշխանական մի պատգամավոր մի հիմար հայտարարություն էր անում, նույնիսկ, երբ մի գյուղապետ հրաժարվում էր տեղեկանք կամ պարարտանյութ տալ իր համագյուղացուն, միանգամից առաջ էր գալիս մեղադրանք, թե ձուկը գլխից է հոտում, թե առանց երկրի ղեկավարի իմանալու և թելադրանքի ոչ մի բան չի լինում։ Փոքր խանութների տերերը նույնիսկ վստահեցնում էին, թե իրենցից կաշառք ուզող հարկայինի շարքային աշխատողները տանում էդ փողը անձամբ կիսվում են նախագահի հետ։

Բանը հասել էր նրան, որ դաշտից հոգնած տուն եկած գյուղացուն թվում էր, թե Սերժ Սարգսյանը իր եղբայր Սաշիկին ուղարկել է, որ գդալը վերցնի գա ու իր ափսեով բորշի հիսուն տոկոսն ուտի։

Նախկինում, այո, կային թալան, կոռուպցիա ու էլի շատ վատ երևույթներ, որոնց համար միշտ մեղավոր էր երկրի ղեկավարը։ Անկախ նրանից, թե ով էր հանցագործը, մարդիկ գիտեին, որ ձուկը գլխից է հոտած։

Հիմա, երբ ձուկը գլխից ոչ միայն հոտած է, այլև նեխել է, ու գարշահոտությունը տարածվել է երկրով մեկ: Երբ վարչապետի ընտանիքը զբաղվում է պետական ռեկետով' գործարարներին ստիպելով ամեն ամիս մուծվել իրենց։ Երբ վարչապետի անձնական օգտագործման պատգամավորները ամեն բան վայրահաչում են, կոչ անում զոհել ազգի մի մասը հանուն նրա, որ իրենք թշնամու հետ քիրվայություն անեն։ Երբ իշխանության պատգամավոր ու պաշտոնյա են նշանակվում «որքան հիմար, այնքան լավ» սկզբունքով, միայն թե նիկոլալեզ լինի։

Երբ իշխանության հաստագլուխ պատգամավորը փողոցում հարձակվում է կարտոֆիլ վաճառող հասարակ գյուղացու վրա, փչացնում նրա ապրուստի միակ միջոցը, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալում է տուժած գյուղացուն։

Երբ իշխանալեզ պաշտոնյան գազ է փչում Նիկոլին քննադատող հայ պատանու աչքերի մեջ ու մահակով հարվածում գլխին։

Երբ ԱԺ նախագահը փողոցում՝ մարդկանց աչքի առաջ, անամոթաբար թքում է ուրիշի վրա ու հայհոյում։

Երբ երկրի վարչապետի մասնակցությամբ վրաերթի է ենթարկվում ու սպանվում երիտասարդ հղի կին։

Երբ վարչապետը ցինիկաբար հայտարարում է, թե թշնամու հետ պայմանավորվել է հանձնել ամբողջ Արցախը և Հայաստանի մի մասը։

Երբ գիշեր-ցերեկ չարչարվող մանկավարժը ստանում է չնչին աշխատավարձ, իսկ կիսագրագետ պարեկներին տալիս են մոտ կես միլիոն, քննիչներին ու դատախազներին՝ մեկ միլիոն, նախարարներին՝ մեկուկես միլիոնից ավելի աշխատավարձ։

Այսպիսի կեղտոտ ու անբարո իրականության մեջ ամեն ինչ արվում է, որ Նիկոլի անունը կույս մնա։ Իբր ինքը հարիֆ է, կողքի մարդիկ են օգտվում առիթից ու հոշոտում երկիրը։

Տիգրանաշենի մի բնակիչ, ում տունը Նիկոլը խոստացել է տալ թուրքին, օրերս ինձ հարցնում էր' ինչու՞ եք կենտրոնացել միայն Նիկոլի վրա, գուցե իր ենթակաները սխալ են զեկուցում, գուցե կողքինները ամեն հանցանք ու դավաճանություն անում են իր անունից, գուցե Նիկոլը չի հասկանում, որ կործանում է երկիրը, գուցե պետք է օգնենք իրեն, որ ճիշտ ճանապարհի վրա գա։

Ասենք թե այդպես է, բա ինչո՞ւ նույն «գուցե»-ները չէին հնչում նախկին իշխանության ժամանակ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3872

Մեկնաբանություններ