38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աբսուրդի հասնող «դեմոկրատիա»

Աբսուրդի հասնող «դեմոկրատիա»
11.05.2023 | 10:41

ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան:

«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսվեն, դա կառաջացնի մեր անհանգստությունը վրացական ավիաընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման առնչությամբ»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը:

Սրանք ոնց որ էն չար ու նախանձ դպրոցի դասարանցիներ լինեն, դե էն էլի, որ մեկը մեկի հետ կռված է և չի խոսում հետը ու նաև ստիպում է, որ մնացած դասարանցիներն էլ չխոսեն հետը:

Իսկ, եթե լուրջ, սա հենց այն կեղծ և ընտրովի դեմոկրատիան է, որն Արևմուտքը բացառապես օգտագործում է սեփական շահերը առաջ տանելու և դրա միջոցով քանդուքարափ անելու սուվերեն երկրները, զրկելով նրան ինքնուրույն որոշելու սեփական երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը:

Աշխարհի ամենաՉդեմոկրատ երկիրը հենց ամերիկան է: Ամերիկյան դեմոկրատիա կոչվածը ստեղծվել է զուտ որպես զենք, զենք որն օգտագործվում է աշխարհի սուվերեն երկրների և ազգերի դեմ: Այն ինչ այսօր տեղի է ունենում մեր հայրենիքում հենց այդ «դեմոկրատիայի» արդյունքն ու պտուղն է:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ