38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-13

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-13
26.04.2023 | 22:16

(սկիզբը` այստեղ)

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր «Գիտելիք» մարաթոնի մասնակիցների առջև ելույթ ունենալիս, ТАСС -ի տեղեկացմամբ, ժամանակակից աշխարհն անվանել է «հիվանդ» և հայտարարել, որ այն համաշխարհային պատերազմի շեմին է, որից դեռ հնարավոր է խուսափել։ Մեդվեդևի կարծիքով, իջուկային պատերազմի հեռանկարն աճում է:

«Աշխարհը հիվանդ է և, ամենայն հավանականությամբ, գտնվում է նոր համաշխարհային պատերազմի շեմին,- ասել է քաղաքական գործիչը:- Հանդիսանու՞մ է այն անխուսափելի… Ո՛չ, չի հանդիսանում»:

Մեդվեդևը հայտարարել է, որ պատերազմից հաջողվել է խուսափել վերջին 30 տարիներին, սակայն Ռուսաստանին ներքաշել են դրա մեջ: Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի հայտարարության, բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի խուսափեն նոր լայնամասշտաբ համաշխարհային հակամարտության սկսվելուց:

«Թե ինչը կլինի վերջին կաթիլը, որը կդառնա ձգան, ես չեմ կարող ասել: Բայց ինչ-որ պահի դա կարող է պատահել: ՈՒստի մենք բոլորս պետք է աշխատենք, որպեսզի համաշխարհային դիմակայության, թեժ, լիարժեք Երրորդ համաշխարհային պատերազմի այս սպառնալիքը չիրականանա»,- ընդգծել է Մեդվեդևը:

Քաղաքական գործիչը նշելով «թեժ, լիարժեք Երրորդ համաշխարհային պատերազմի» մասին, դրանով իսկ անուղղակիորեն արձանագրել է, որ ներկայումս ծավալվող պատերազմը նույնպես Երրորդ համաշխարհային պատերազմ է, միայն թե դրա ոչ թեժ և ոչ լիարժեք դրսևորումը: Ինչպես ավելի վաղ քանիցս նշել ենք, Երրորդ համաշխարհային պատերազմը հիբրիդային պատերազմի արտահայտությամբ արդեն սկսված է:

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշել է, որ Ռուսաստանն ամենևին չէր ցանկանում իրադարձությունների նման զարգացում։

«Բայց աշխարհն իսկապես էլեկտրականացված է բացարձակ աստիճանի»,- փաստել է քաղաքական գործիչը:

Մեդվեդևը հիշել է, որ իր պատանեկության տարիներին ինքը և իր հասակակիցները «նույնպես անընդհատ խոսում էին ԱՄՆ-ի հետ առճակատման, Վարշավայի պայմանագրի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև առճակատման թեմայով»:

«Այն ժամանակ թվում էր, թե դա ինչ-որ մասամբ հիպոթետիկ, ոչ իրատեսական պատմություն է, անհնարին սցենար, բայց հիմա ես չեմ կարող այդպես ասել, որքան էլ դա տխուր հնչի»,- եզրափակել է նա։

Ինչպես տեղեկացրել է РБК-ն , Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ աշխարհում այսօր «իսկապես շատ բան այն չէ», մինչդեռ շատերին ավելի շատ հուզում են կլիմայի փոփոխության հարցերը, քան միջուկային պայթյունի էպիկենտրոնում հայտնվելու հեռանկարը: Նման հեռանկարը, ընդգծել Է Մեդվեդևը, այսօր միանգամայն իրական է։

Քաղաքական գործիչը նշել է նաև, որ Արևմուտքը չի լսել անվտանգության ոլորտում Ռուսաստանի մտահոգությունները, որոնք առաջացել են ԽՍՀՄ փլուզումից հետո, այլ հակառակը՝ սկսել են ավելի շատ ռազմաբազաներ տեղակայել Ռուսաստանի շուրջ, ինչպես նաև «սկսել են ՆԱՏՕ ներքաշել «հիվանդացած ՈՒկրաինային»։

Բացի վերոնշյալից, Մեդվեդևը ՈՒկրաինայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ նույնացրել է համաշխարհային պատերազմի հետ, այսինքն՝ եթե ՈՒկրաինային ընդգրկեցին ՆԱՏՕ-ի կազմում, համարեք, որ համաշխարհային պատերազմ է լինելու: Հատուկ ռազմական գործողությունը նա անվանել է նաև Ռուսաստանի պատասխանը ՆԱՏՕ-ի անվերջ ընդլայնմանը:

Երրորդ համաշխարհային պատերազմի թեժ և լիարժեք տարբերակի սկսվելու վտանգն իսկապես մեծ է, ինչի մասին է վկայում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա այն հայտարարությունը, որ աշխարհը կրկին մոտեցել է վտանգավոր սահմանագծի…

(շարունակելի)


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/224464/25/23/35/?fbclid=IwAR3mEMYEFLzFQUBIUEkC3ECDqnjhHxLx-pcJatFaPcp9XHPvQ2j2M_k97HU

Դիտվել է՝ 10283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

€™Ã‚»1392625982/1692098952" rel="nofollow">Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 09.11.2024