Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Պուտինը հիշեցրել է, որ Մոսկվան Մինսկի համար ամենամեծ ներդրողն է

Պուտինը հիշեցրել է, որ Մոսկվան Մինսկի համար ամենամեծ ներդրողն է
22.02.2021 | 21:43

Մոսկվայի և Մինսկի միջև ռազմավարական գործընկերության մակարդակը հաստատված է՝ Ռուսաստանի Դաշնությունը նախկինի նման Բելառուսի համար ամենախոշոր ներդրողն է՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Ես ուրախ եմ փաստել, որ փոխգործակցության, ռազմավարական գործընկերության մակարդակը հաստատված է, և Ռուսաստանը մնում է Բելառուսի ամենամեծ առևտրատնտեսական գործընկերը: Ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրվել ռուս գործընկերների կողմից Բելառուսի տնտեսության մեջ», - ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 11423

Մեկնաբանություններ